f

Անկախ

Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ, թե ի՛նչ ենք արել. «Ժառանգություն»


Հայաստանի ազգային առաջընթացը անկախության անշրջելության երաշխիքն է: Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձում: Ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության անկախությունը բոլորում է իր 29-ամյակը, 1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ընթացքում հայոց ընտրողները բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն հռչակելու որոշմանը:  1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն արդեն հաստատեց  մեր ելքը ԽՍՀՄ կործանված կայսրությունից եւ մուտքը անկախ, ինքնիշխան պետության կառուցման ուղի:

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը ի Հայաստան, Արցախ եւ սփյուռս աշխարհի անկախության վճռորոշ եւ պարտավորեցնող այս տոնի առիթով: Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ՝ ի՛նչ ենք արել հանուն ժողովրդավարական, արդյունավետ պետության առաջընթացի, որքանո՛վ ենք  անշրջելի դարձրել Հայրենիքի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային ինքնիշխանությունը, ազգային շահերի պաշտպանությունը: Այս ճանապարհին տարած մեր բոլոր հաղթանակները օրհնյալ են, բացթողումներն ու մոռացումները՝ ուղղելի եւ քննարկելի համերաշխության եւ փոխըմբռնման  պարագայում:

«Ժառանգությունը» վստահ է, որ հայ ժողովրդի կամքն աներեր է Հայաստանի անկախության ամրակայման ուղղությամբ: Ճակատագիրը կանխորոշել է ինքնիշխանության ուղու բարդությունը: Բազում մարտահրավերներ մեր ժողովուրդը հերոսաբար հաղթահարել է ու անվարան պիտի պատրաստ լինի ներկա խնդիրների հանգուցալուծման՝ հույսը դրած իր միացյալ ուժերի, ողջամտության եւ դաշնակիցներ ունենալու իմաստնության վրա:

Մեր անկախությունը, ժողովրդավարությունը եւ ստեղծարարությունը խաղաղություն ու բարօրություն են ապահովելու ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի ու աշխարհի մնացյալ պետությունների եւ ազգերի համար, որոնց հետ մեզ միավորում են համամարդկային բարձր արժեքները: Մեր հայրենիք-պետության, նրա քաղաքացիների անվտանգության եւ ազգային առաջընթացի ապահովումը գերխնդիր  է եղել ու կա, պետք է համախմբել ուժերը:

Հայաստան Ժառանգություն կուսակցություն

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ինչպիսին են հասարակական տրամադրություններն Ադրբեջանում․ ներկայացնում  է Ադրբեջանի հարցերով փորձագետը
«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախություն». Ադամ Շիֆ
Ավելին
Ավելին