f

Անկախ

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից համակարգային կոռուպցիոն դեպքով քրգործի նախաքննությունը


ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ էական վնաս պատճառելով պետության շահերին:

Նրանք Շիրակի մարզի վարչական տարածքում գործող՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորել են ակնհայտ ապօրինի անգործություն. այն է՝ թույլ տված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև մի շարք ընկերություններում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու համար, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2017թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019թ. փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարից պահանջել են առանձնապես խոշոր չափի 1.202.592 (մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև կատարված սակարկումներից հետո ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.132.592 (մեկ միլիոն հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամին համարժեք կաշառքի գումարներ։

Նկարագրված արարքը կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու, ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձանց տարբեր չափերով կաշառք տալու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի, նույն կենտրոնի 6 գլխավոր մասնագետ-տեսուչների, ինչպես նաև 14 տնտեսվարողների նկատմամբ:

Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար, որի վրա նախաքննական մարմնի որոշմամբ դրվել է կալանք՝ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:

Հաշվի առնելով համապատասխան իրավապայմանների առկայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնության առկայության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը  ժամանակավոր դադարեցնելու մասին:

2020 թվականի սեպտեմբերի 16-ին քրեական գործը, հիշատակված 21 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար։

ՀՀ ԱԱԾ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին