Բելառուսին նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչման համար այլ երկրներ պետք չեն: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք ընտրություններն անցկացրել ենք մեր երկրի սահմանադրությանը և օրենքներին համաձայն: Եվ մեզ ոչ մի ճանաչում պետք չէ. Ընտրությունները տեղի ունեցան, և դրանք օրինական են», - ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Եվրախորհրդարանը հրաժարվել էր ճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները, Եվրամիությանը կոչ արել պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի դեմ և կոչ արել նոր ընտրություններ անցկացնել միջազգային դիտորդների հսկողության ներքո:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվեցին զանգվածային բողոքներ արդյունքների կեղծման դեմ: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարեցին, որ չեն ճանաչում պաշտոնական արդյունքները: