Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արթուր Վաղարշյանն ասում ա, որ աստված օգնեց, որ նա դառնա ՍԴ դատավոր։
Հասկանանք՝ ո՞վ ա էդ Աստվածը։ Նա, ով ՍԴ-ն քանդեց, ստեր տարածելով՝ դատավորներին հրեշացրեց, վերացրեց երկրի սահմանադրականությունը՝ աշխատանքից հանելով դատավորներին։ Ու, իրոք, կրոնական մտածողությունն ա, որ կարա քանդի պետության իրավականությունը։ Պիտի քեզ աստված զգաս, որ թքես սահմանադրության վրա։
Այսպիսով, եթե Աստված դատավորին օգնել ա դրախտում հայտնվել, ուրեմն նա իր Աստծուն էլ կծառայի․ Արթուր Վաղրշյանը կծառայի Նիկոլ Փաշինյանին։
Իսկ Աստծո հրեշտակները՝ իրավապաշտպան կազմակերպությունները, օգնեցին, որ աստված հասնի իրա նպատակներին՝ միաստվածությանը։