f

Անկախ

Իմ քայլը վարչական ռեսուրսով է հանրաքվե անում


Այն բանից հետո երբ պարզվեց, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ժամանակին քրեական հոդվածով դատապարտվել է, այսինքն, նախկին հանցավոր ռեժիմից չի, բայց նախկին հացնավոր է, Պապիկյանը հայտարարեց թե իր դատավածությունը մարված է, և սպառնաց թե պարզելու է ով է այդ «գաղտնիքը» տարածել։ Բազմաթիվ անձինք էլ Պապիկյանին պաշտպանեցին այն կոտնեեքստում թե երիտասարդ է եղել, բանակում տաքարյունություն է արել, ում հետ չի պատահում, բայց նա պարկեշտ պաշտոնյա է։
Պարկեշտ պաշտոնյան, մանավանդ այնպիսի պաշտոնյան, որին ենթարկվում են երկրի մարզերը, չէր դառնա հանրաքվեի իշխանության «այո»քարոզչության շտաբի պետը, այդ շտաբի պետի դիրքում նրա գտնվելը արդեն հանրաքվեի արդյունքները կասկածի տակ է դնում, դա արդեն ճնշում է մարզերի պաշտոնյաների վրա որ «այո» ապահովեն, քանի որ ուզի թե չուզի իր օգտին է աշխատելու վարչական ռեսուրսը։ Բայց պարզ է, նրան հենց շտաբի պետ են դրել, որ վարչական ռեսուրսը «ուզի» քվերակել «այո», այսինքն «Իմ քայլը» վարչական ռեսուրսով է ուզում իր «այո»֊ն ստանալ։ Սա հիմա, հետո էլ արդեն, պարզ է, վարչական ռեսուրս կգօտագործեն մյուս ընտրություններում իշխանությունը պահելու համար և դարձ ի շրջանս յուր։
Վարչական ռեսուրսի օգտագործում ընտրություններո՞ւմ, շատ ծանոթ բառակապակցություն չի՞, որ ևս մի անգամ ցույց է տալիս այն սուտը թե կան Հին Հայաստան և Նոր Հայաստան։
Խոսք կա՝ պոպոք առանք պոպոք ծախեցինք, մեզ ինչ մնաց՝ չխչխկոցը, հիմա այս հեղափոխությունն է ցույց արեցին, փողոց փակեցին, ոգևորվեցին, ժողովրդին ի՞նչ մնաց՝ չխկչխկոցը, ոչինչ։ Եթե ոչինչ էլ մնար էլի լավ էր, արդեն պարզ է, որ հանրաքվեի «այո»֊ով ստանալու է իրավական պետության ավերակ և բռնատիրություն։

ՖԲ Գրառում հանրաքվե Վահան Իշխանյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին