Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն արդեն լավ է զգում։ «Բժիշկները նորմալ են գնահատում վիճակը, թեև վաղը ստուգումների պետք է գնամ»
Նա նաև նշեց, որ իր մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ցնցում է ու սալջարդեր։
Հարցին, թե արդոք նորից միանալու է պայքարի իր ընկերներին՝ նա պատասխանեց. «Միանամ՝ կտեսնեք, ամեն դեպքում՝ նահանջել չկա»։
Հիշեցենք, որ ապրիլի 23-ին Այրում-Բագրատաշեն ճանապարհին ոստիկանական ուժերը աննախադեպ բիրտ ուժ են կիրառել ապօրինի սահմանազատման դեմ բողոքող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, որոնցից մի քանիսին նաև բերման են ենթարկել։ Նրանց թվում էր նաև գնդապետ Մախսուդյանը, որի նկատմամբ ոստիկանները նաև բռնություն են կիրառել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու նա ոստիկանության բաժնից տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց։
Նրա վիճակը գնահատվում էր միջին ծանրության։