Վահան Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը հոր գրքի շնորհանդեսի ժամանակ ամուսնության առաջարկ արեց Նատալյա Սարջանյանին. Aravot.am
181
Հարցին, թե դժվա՞ր է լինել Վահան Իշխանյանի որդին, լինել իշխանյանների տոհմից, Հովհաննես պատասխանեց․ «Ես ընդհանրապես հայերի տոհմից եմ, քանի որ հայ ազգը մի մեծ ընտանիք է։ Իշխանյաններն էլ այդ ընտանիքի մի մասն են։ Եվ իմ համար մեծ պատիվ է հայի տոհմից լինելը»։
Բանտային սպանությունների վկայողը. Մանուկ Սեմերջյանը մահացավ.
206
Նրա նամակը «Մահապատիժ ըստ Մուշեղ Սաղաթելյանի» հիմա ինտերնետում դժվար կլինի գտնել, քանի որ հրատարակվել էր մի թերթում որն այլևս գոյություն չունի: Մանուկի մահվան կապակցությամբ հիմա նամակը կրկին հրապարակում եմ:
Շուշանիկ Թամրազյան․Հայացք
280
Գիտեմ, որ Վահանը չէր խուսափում սահմանները վերասահմանելուց, սահմանների հետ խաղալուց, և ինձ միշտ թվացել է, որ նա այդքան սիրում էր սահմանների գլխապտույտ այդ պարը և այդքան ազատորեն էր տրվում դրան, որովհետև գիտեր, որ իր ներսում ինչ-որ բան մեկընդմիշտ խարիսխ է գցել իր ոսկի և կապույտ հայրենիքում, որին նա սերտաճած էր իր հիշողությամբ և բառերով: Իր նվիրումներով: Եվ որ ոչինչ չի կարող այդ կայմերը խորտակել:
«Նա միշտ հոսանքին հակառակ էր գնում, երբեք չէր հարմարվում իրավիճակին»․ պատմում են Վահան Իշխանյանի մասին. Առավոտ
173
Որ 88-ին աջ ձեռիս միջնամատը մնաց ստանոկի տակ ու վերեւի մասը բժիշկը կտրեց գցեց, հերս նայեց ասեց` կարաս գրես»․ տարիներ առաջ Վահան Իշխանյանն է իր մասին գրել։
Հրապարակախոս Վահան Իշխանյանի հարազատները խնդրում են ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին
108
Վահան Իշխանյանը մահացել է ապրիլի 19-ին երկարատև հիվանդությունից հետո։ Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը:
Վահան Իշխանեան՝ Ծայրայեղ Կատարելապաշտը
186
Այո' իմ գաղափարակից ընկեր՝ անհաւատալի է, սակայն փաստօրէն դուն չկաս արդէն, չկայ նաեւ Մհերը, սակայն այս չի նշանակեր որ Հայը հայացնելու, մարդը մարդկայնացնելու, աւելի ճիշդը՝ Հայը մարդկայնացնելուպայքարը աւարտած ու կասեցուած է արդէն: Ոչ՝ բնաւ երբեք: Կայ Նարինէն ու բազում Նարինէներ, Մհերներ ու Վահաններ, որոնք կը շարունակեն Հայկ նահապետով սկսած ազգային առաքելութիւնը, աւելի խելամիտ ու հաւասակշռուած կերպով, առանց՝...ծայրայեղ կատարելապաշտութեան... :
Մովսէս Ծիրանի
Պետք է խոստովանեմ, որ Վահան Իշխանյանը շատ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա
177
Վահանը շատ հրաշալի գրվածքներ ունի, բայց իմ տեսանկյունից կարևոր է հատկապես «Ռուսուլմանի նոթերը»։
Ինչևիցե, իսկապես սա շատ ցավալի կորուստ է, Վահանը շատ բան է արել հայ գրականության համար։
Հայրիկ ջան, ծնունդդ շնորհավոր,գիտեմ, որ ինչ-որ ուրիշ հարթությունից հետևում ես մեզ, համ էլ հպարտանում աղջիկներովդ ու տղայովդ
230
Էս նկարն էլ Մոնրեալի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից՝ Արցախի դրոշի հետ։
Նվեր հորս, էսօր ծնունդն ա
131
Ծնունդդ շնորհավոր Վարդանուշի, Վահանի, Հայկանուշի, Ավետիսի թոռ Vahan Ishkhanyan ու Vahan Cheraz։
Կա մի ջերմություն, որ չի սառչում երբեք
246
2022 թվականի սուրբ Հարության տոնին հաջորդող՝ ապրիլի 18-ի Մեռելոցի երկուշաբթին ինձանից ու մեզանից մի թանկ մարդու էլ տարավ, մեկին՝ որ անունից սկսյալ՝ բացառիկ էր: Վահանչերազ Իշխանյանին: