f

Անկախ

«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ուրացումը՝ հանուն Պուտինի


«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ երկիր է և չունի մի ուղղությամբ և մի կողմի շահեր, սկզբունքներ, և այդ սկզբունքների համադրությամբ՝ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկին, թե ինչո՞ւ է Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման վերաբերյալ հարցի քննարկմանը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ, երբ 2018-ին Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխություն, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան գործընթաց ու ներհայաստանյան օրակարգ: «Այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ ու արտաքին օրակարգ չկար: Երբ մեզ հարց էին տալիս՝ արդյո՞ք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, ասել ենք՝ սա հայաստանյան օրակարգ է, մենք չենք պատրաստվում ոչ մի բան ո՛չ ներմուծել, ո՛չ էլ արտահանել»։

Պատգամավորի ճշտող հարցին, թե խնդիրը Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարման հարցն է, արդյո՞ք պետք չէր ուսումնասիրել՝ Բելառուսում այդ իրավունքների ոտնահարումներ եղե՞լ են, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են»:

Այս հարցուպատասխանը խղճահարություն առաջացնելու աստիճանի մերկացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական, արժեքային սնանկությունն ու բացարձակ անսկզբունքայնությունը։ Խնդիրը շատ հստակ է, առանց որևէ տարընթերցման․ Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքների հետ հասարակության մեծամասնությունը համաձայն չէ ու համաձայն չլինելով՝ իրականացնում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք իրականացվում էին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հռետորական մասնակցությամբ, և ճիշտ գործողություններ, ինչպիսիք տեղի ունեցան 2018 թվականին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։

Բելառուսական ահա այդ բողոքի ակցիաների ընթացքում ոտնահարվել են հարյուրավոր խաղաղ ցուցարարների իրավունքներ, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են, կան զոհված ու անհետ կորած քաղաքացիներ, և այլն։ Այսինքն՝ տեղի է ունեցել այն, ինչի դեմ 2008 թվականին պայքարում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, ինչին անհամարժեք վերաբերմունք ցուցաբերելու համար մեղադրում էր աշխարհին, և ինչը դարձավ իր քաղաքական գործունեության մեկնակետը։ 2018 թվականին Հայաստանում նման գործողություններ տեղի չունեցան, ոչ մի ցուցարարի գլխից մազ չպակասեց։ Բայց պատկերացնել կարելի է, թե ինչ աղմուկ կբարձրացներ անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե 2018 թվականի ակցիաների մասնակիցների նկատմամբ Հայաստանում կիրառվեր այն բռնի ուժի 10 տոկոսը, որը կիրառվել է Բելառուսում։ Դժվար չէ պատկերացնել նաև, թե քանի հարյուր նամակներ կգրվեին միջազգային կազմակերպություններին՝ այդ իրադարձությունների համար Հայաստանի իշխանություններին դատապարտելու պահանջով։ Եվ ահա այս համատեքստում ՄԱԿ-ում տեղի է ունենում ընդամենը մարդու իրավունքների ոտնահարումների  փաստերն ուսումնասիրելու հարցի վերաբերյալ քվեարկություն, որին Հայաստանը քվեարկում է․․․ ձեռնպահ։

Այսինքն, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը ձեռնպահ է բարեկամ երկրում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական բողոքի ակցիաների մասնակիցներին բռնաճնշելու հարցի ուսումնասիրության կապակցությամբ։ Ավելի մեծ հարված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության սկզբունքային հիմքին ու արժեհամակարգին, չէր կարող հասցնել անգամ ամենաթունդ հակահեղափոխականն ու ռևանշիստը։ Իսկ սա վկայում է այն մասին, որ իրականում թավշյա հեղափոխությունը լայն իմաստով որևէ արժեք ու սկզբունք չի ունեցել, և Նիկոլ Փաշինյանն ընդամենը հռետորաբանական մանիպուլյացիաներով շահարկել, օգտագործել է ժողովրդավարությունը՝ իշխանության գալու համար։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ժողովրդավարության կերտող է, այլ սպառող։ Հակառակ դեպքում ժողովրդավարության պաշտպանությունը նրա համար վեր կլիներ ցանկացած շահից։ Հակառակ դեպքում այսօր Հայաստանը ոչ միայն ձեռնպահ չէր լինի ՄԱԿ-ում քննարկված այդ որոշմանը, այլ ինքը կլիներ նման որոշման նախաձեռնողը՝ որպես, ինչպես հեղափոխականներն են սիրում ասել, ժողովրդավարական բաստիոն ու պաշտպան։

Իրականում Նիկոլ Փաշինյանը նման քվեարկությամբ ու այսպիսի հայտարարություններով փորձում է լուծել իր իշխանության շահերից բխող մանր խնդիրներ՝ հաճոյանալ ոչ այնքան՝ Բելառուսի, որքան՝ Ռուսաստանի իշխանությանը՝ Վլադիմիր Պուտինին։ Հենց դա է ընկած Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը հղում տալու փաշինյանական մոտեցման հիմքում, որը ոչ այլ ինչ է, քան սովորական փարիսեցիություն, երկակի ստանդարտների անտաղանդ կիրառում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից բխում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքներն ու ազատությունները՝ ժողովրդավարության հիմնասյուները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին Ալեքսանդր Լուկաշենկո

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին