f

Անկախ

Որդու ծնված օրը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստացած տղամարդը ամիս ու կես անց դուրս է գրվել


2019 թվականի դեկտեմբերի 24-ին լույս 25-ի գիշերը Շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից  Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիտակցությունը կորցրած 39-ամյա տղամարդ:  

Պարզվել է, որ նույն օրը տղամարդը որդի է ունեցել,  առիթը նշել են ընկերների հետ: Այնուհետև նա բավական գինովցած վիճակում դուրս է եկել և  4,5 մետրանոց պատի վրայից գլխիվայր ընկել է: Նրան այդ վիճակում մի վարորդ է հայտնաբերել ու Շտապօգնություն կանչել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տղամարդը տեղափոխվել է արհեստական շնչառության ապարատով, ծայրահեղ ծանր վիճակում: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են առաջին հայացքից կյանքի հետ անհամատեղելի բազում կոտրվածքներ, գանգի վնասվածքներ, գլխուղեղի արյունազեղում: Նա համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո գիտակցության է եկել հունվարի 6-ին, իսկ ինքնուրույն սկսել է շնչել փետրվարի 1-ից:

«Շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին կյանքս փրկելու համար, որդիս արդեն երկու ամսական է դառնում, բայց դեռ չեմ տեսել, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլիներ, եթե մնայի այդ ձորակում ընկած, շնորհակալություն նաև այն անհայտ վարորդին, ով գտել է ինձ ուշքս գնացած ու օգնել»,- նշում է տղամարդը:

Տղամարդու ինքնազգացողությունը լավ է, նա դուրս գրվեց:  Ինչպես նշում է Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանը` տղամարդը դուրս գրման պահին արդեն կարողանում էր շարժել վերին և ստորին վերջույթները, չուներ շարժողական դեֆիցիտ:

Սուրբ Գրգոր Լուսավորիչ ԲԿ

Գրիգոր Մանուչարյան դժբախտ պատահար Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին