РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր է ոչնչացնել միջին խավը: Գրում է Gazeta.u-ն
Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել է, որ Բայդենը մտադիր է վատթարացնել շրջակա միջավայրի վիճակը: Նա նշել է, որ իր հերթին իր վարչակազմն ամեն օր աշխատանք է տանում իրավիճակը բարելավելու ուղղությամբ և զուգահեռաբար ստեղծում բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր:
«Ջո Բայդենի ծրագիրը կկործանի ամերիկյան միջին խավը, միևնույն ժամանակ «ազատ մուտք» տալով երկրներին, որոնք աղտոտվածության գործով համաշխարհային առաջնորդներ են», - ասել է Թրամփը:
Միաժամանակ նա հստակեցրել է, որ նման երկրների շարքում են Հնդկաստանը, Չինաստանը և Ռուսաստանը: Ամերիկացի առաջնորդը նաև կոչ է արել նախևառաջ մաքրել իրենց տարածքները և շեշտել, որ իր նախագահության ընթացքում «Ամերիկան ունի ամենամաքուր օդը»: