IPhone 11-ը դարձել է 2020 թ. առաջին կեսին ամենավաճառվող սմարթֆոնը: Այդ մասին հայտնում է THG պորտալը՝ վկայակոչելով Omdia ընկերության հետազոտությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Դա 10,8 միլիոնով ավելին է, քան նախորդ տարի առաքված iPhone XR– ը, երբ այն դարձավ ամենավաճառվող մոդելը», - նշվել է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ 2020 թ․ iPhone 11-ի 37.7 միլիոն մանրածախ վաճառք է իրականացվել:
Ընկերության տվյալներով՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հաջող վաճառքի հիմնական գործոններն էին սմարթֆոնի ցածր գինն ու բարելավված էլեկտրոնային բաղադրիչները: