Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը Ելիսեյան պալատում կառավարության սեմինարից հետո խոսել է թոշակային բարեփոխման թեմայով, հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Le Figaro-ին:
Էդուարդ Ֆիլիպն ասել է, որ ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) և Փարիզում հանրային տրանսպորտը կառավարող պետական կառույցի (RATP) աշխատողների գործադուլը թոշակային բարեփոխման դեմ «շատ երկար է ձգվում»:
«Հետագա վեց ամիսը չեն նվիրվի բացառապես թոշակային համակարգի բարեփոխմանը,- զգուշացրել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը և հավելել:- Ես բավարարված չեմ լինի, քանի դեռ երկաթուղիների սպառողներն ազգային մակարդակում և հանրային տրանսպորտի բոլոր սպառողները Իլ դը Ֆրանսի մակարդակում չեն վերադառնա բնականոն կյանքին»:
Ինչպես արդեն տեղեկացրել է REGNUM-ը, Ֆրանսիայում գործադուլը թոշակային բարեփոխման դեմ RATP-ին և SNCF-ին հայուրավոր միլիոն եվրոյի վնաս է պատճառել: