f

Անկախ

Անգլերենի իմացություն՝ մոշ աճեցնելու և տգիտություն՝ պաշտոն զբաղեցնելու համար․ աբսուրդի թատրոն Հայաստանում


    Իրավ, քանի լեզու գիտես,

     Այնքան մարդ ես, իրավն ասին,

     Բայց որ քո հայ լեզուն չունես,

     Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին․․․

Հովհաննես Շիրազ

29 տարի է, Հայաստանն անկախ հանրապետություն է, որտեղ պետական լեզուն հայերենն է։ Շիրազի այս տողերը, սակայն, այսօր շարունակում են մնալ արդիական։ Գլոբալացող աշխարհում օտարամոլությունը մեզանում էլ ավելի սուր դրսևորումներ է ստացել․ ձգտում ենք լինել միջազգայնացված, աշխարհի հետ հաղորդակցվել անգլերենով, բայց միևնույն ժամանակ անտեսում ենք մեր լեզուն։ Ասվածի վառ ապացույցն ամեն քայլափոխին է․ սպասարկման և արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների օտարալեզու անվանումներից, խանութների և գեղեցկության սրահների օտարալեզու ցուցափեղկերից մինչև վարչապետի՝  կոտրտված ու կիսագրագետ անգլերենով կամ ռուսերենով ելույթները միջազգային հարթակներում, որտեղ նա Հայաստանն է ներկայացնում։

Իսկ վարչապետի վերջերս արված հայտարարությունը, թե առանց անգլերենի իմացության անգամ մոշ աճեցնել հնարավոր չէ, դարձավ այս ամենի գագաթնակետը։

«Ժամանակակից աշխարհում ունենալ բարձրագույն կրթություն և գոնե երկու օտար լեզու չիմանալ, նշանակում է` թերի համալսարան  գնացած–եկած լինել»,- հայտարարեց վարչապետը։

Նրա այս հայտարարությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ Առաջինը․ որքանո՞վ է արդարացված լեզուների իմացության նման բարձր պահանջը շարքային գյուղատնտեսի համար և արդյո՞ք նույն բարձր պահանջները գործում են էլիտար, իշխանական պաշտոնների համար։ Երկրորդ՝ եթե լեզուների իմացությունն այնքան կարևոր է, պետական մակարդակով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կրթական բարեփոխումների ուղղությամբ։

Առաջին հարցի դիտարկումը սկսենք նրանից, որ ցանկացած ոլորտում լավ մասնագետ դառնալու գրավականը մայրենի լեզուդ իմանալն է։ Ասվածի ամենավառ ապացույցը ամեն տարի հայաստանյան բուհերն ավարտող հարյուրավոր թարգմանիչներն են, որոնց մեծամասնության կատարած թարգմանության արդյունքը բառերի անհոդաբաշխ շարադրանք է հիշեցնում։ Որքան էլ լավ իմանաս անգլերենը, ռուսերենը կամ ֆրանսերենը, եթե մայրենիդ լավ չգիտես, թարգմանությունդ լինելու է օտար մտածողությամբ և օտարաբանություններով համեմված կիսագրագետ շարադրանք (դրա լավագույն ապացույցը հեռուստաեթերն է, գովազդային շուկան, ԶԼՄ-ների միջազգային բաժինները և այլն)։

Ասվածի վառ ապացույցն է նաև գիտնականը, որն իր հայտնագործության մասին իր մայրենիով կամ որևէ այլ լեզվով  հանրամատչելի պատմել չի կարող (իսկ նման դեպքերի մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ իմ պրակտիկայում), բժիշկն է, որը պացիենտի հետ հասկանալի լեզվով հաղորդակցվել չի կարողանում՝ տեղ թողնելով թյուրիմացության ու անվստահության համար։

Բայց այս ամենում թերևս վատագույնը իր մայրենին չիմացող, չսիրող և չհարգող պաշտոնյան է, որը նույն այդ մայրենիին վերաբերող որոշումներ է կայացնում։

Խիստ կասկածելի է, որ քայլելու շնորհիվ պաշտոնների հասած և ամեն ամիս աստղաբաշխական պարգևավճարներ ստացող  բոլոր պաշտանյաները, լինի ընտրովի թե նշանակովի, տիրապետում են երկու օտար լեզվի։ Իսկ որ նրանց մեծ մասն անգամ իր մայրենիի բավարար գրագիտություն չունի, դրանում կասկած չկա։ Բայց արի ու տես՝ նրանք կարող են բարձր պաշտոն զբաղեցնել և բաղձալի աշխատավարձ ստանալ։ Իսկ ահա որքան նվազում է աշխատավարձը, այնքան մեծանում են մասնագետին ներկայացվող պահանջները։ Արդյունքում ստացվում է, որ իր սեփական հողը մշակող  գյուղացին շատ ավելի բարձր մասնագիտական որակներ պետք է ունենա, քան մի ողջ երկրի  առնչվող որոշումներ ընդունող պաշտոնյաները։

Այն, որ անգլերենը կամ օտար լեզուն գլոբալացված աշխարհում կարևոր է, անհերքելի փաստ է։ Բայց  ոչ պակաս կարևոր փաստ է, որ միայն օտար լեզու իմանալը բավարար չէ որևէ ոլորտի լավ մասնագետ դառնալու համար։

Այդժմ դիտարկենք երկրորդ հարցը՝ ի՞նչ են արել ներկա իշխանությունները լեզուների իմացության մակարդակը բարձրացնելու համար։ Պատասխանն է՝ դեռևս միայն բարձրագոչ  հայտարարություններ։ Իսկ ապագայում նախատեսում են ոչ պարտադիր դարձնել բուհերում ոչ բանասիրական մասնագիտություններում հայոց լեզվի ուսուցումը։ Կմտածեք, որ երևի փոխարենը դպրոցում դասաժամերը լավելացվեն։ Ոչ։ Նոր չափորոշչով դպրոցներում ևս կրճատվելու են հայոց լեզվի և գրականության դասաժամերը։

Իսկ ահա բուհերում կամ քոլեջներում  օտար լեզվով մասնագիտական խոսքի  խրախուսման, ուսումնական ծրագրերն այս այդմ բարեփոխելու մասին լուր չկա, չնայած հենց սա կարող էր լինել խնդրի լուծման բանալին։

էսսե

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին