f

Անկախ

Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել «Ստենվեյ» ռոյալ


Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվել է «Ստենվեյ» (Steinway) ռոյալով։ Ի դեպ, այս կարգի «Ստենվեյ» Երևանում երկրորդը չկա։

Ռոյալը ձեռք է բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից, որը համարվում է երաժշտական գործիքների արտադրության ոլորտում առաջատարը: Ռոյալի գործարանային արժեքն ավելի քան 170 հազար եվրո է‚ սակայն Մարզահամերգային համալիրի ղեկավարության ջանքերով և երկարատև բանակցությունների արդյունքում գործիքը գնվել է 116 հազար 670 եվրոյով։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նկատում է‚ որ Հայաստանում լավագույն ակուստիկա և պայմաններ ունեցող համերգային սրահը չէր կարող չունենալ նման կարգի գործիք. աշխարհի լավագույն դաշնակահարները չեն համաձայնի նվագել դահլիճում‚ որտեղ չկա «Ստենվեյ»։ Ըստ Կարեն Ղազարյանի՝ նոր ռոյալով համալրումը կնպաստի‚ որպեսզի Հայաստանի երաժշտական կյանքն ավելի ակտիվանա‚ հայ երաժշտասերները հնարավորություն ստանան ունկնդրելու ամենապահանջված արտիստներին։

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում ցավով նշեց‚ որ ՀՀ անկախության առաջին տարիներին մեր լավագույն գործիքները վաճառվեցին։ «Մենք քիչ-քիչ պետք է վերականգնենք մեր հսկայական կորուստը։ Եվ այսօրվա շնորհանդեսը վերադարձի մի շատ գեղեցիկ արարողություն է։ Ուրախ եմ‚ որ այս գործիքը ձեռք է բերվել‚ բոլորիս շնորհավորում եմ»‚- ասաց Տիգրան Մանսուրյանը։ Ի դեպ‚ ռոյալն առաջինը «փորձարկեց» ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ «Ստենվեյ» ձեռք բերելով՝ մեր մշակութային կյանքի սահմանները մեծանում են։ Մեծ ճանաչում ունեցող շատ դաշնակահարներ երաժշտական գործիքի հարցում փոխզիջումների չեն գնում։ Ըստ դիրիժորի՝ այսօր մենք ունենք գործիք‚ որն ամենահարուստ գույները կարող է հաղորդել ունկնդրին։  

Մարզահամերգային համալիրը չի սահմանափակվելու «Ստենվեյ»-ով‚ և առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել նաև այլ երաժշտական գործիքներ. այդ ուղղությամբ մշակվում են ծրագրեր։ Երաժշտական գործիքներով համալրումը թույլ կտա‚ որպեսզի մարզահամերգային համալիրում ավելի հաճախ կայանան դասական երաժշտության համերգներ։ «Ստենվեյ»-ը պահվելու է հատուկ պայմաններում (ջերմային հատուկ ռեժիմ‚ խոնավության անհրաժեշտ մակարդակ և այլն)։

Մարզահամերգային համալիրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված շնորհանդեսի ընթացքում ելույթ են ունեցել երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանն ու Սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում հնչել են հատված Տիգրան Մանսուրյանի Հայրեններից և Ֆանտազիան։

 

 

«Ստենվեյ» ռոյալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին