f

Անկախ

Ի՞նչ կլինի եթե հանրաքվեն «Այո» լինի. վախ ու փլուզում


ՍԴ դատավորներին հեռացնելուց հետո գիտե՞ք ինչ է լինելու, հենց մեկը տրտնջա Նիկոլ Փաշինյանից, փռելու են ասֆալտին, որ հարցնեն ինչո՞ւ փռեցիք, ասելու է՝ ոչ մի հրոսակ որ չխուսափի, հանցնաքին արժանի ահեղ հատուցում է ստանալու։ Ի՞նչ հանցանք, եթե տրամը լավ լինի կասի՝ հակահեղափոխական, հակապետական հանցանք, եթե վատ լինի հարց տվողին ասֆալտին կփռի։ Բնական է, ոչ մի տեղ չկա դիմելու, դատարանները վախեցած, հավատարիմ Նկոլի պատվերներն են կատարելու, երկրում առաջնային զգացումը վախը կլինի, պայքարի փոքրիկ շարժումը տեղում կոչնչացվի։ Հայաստանի քաղաքացիների համարձակությունը կհերիքի միայն Եվրոպայի մարդու իրավունքների դատարան դիմելու համար, բայց եթե Նիկոլը երկար մնա իշխանության հուսախափությունը մեծ է լինելու, քանի որ կսպասեն տարներ, Եվրոպայից իրենց օգտին վճիռը հենց ստանան, կուրախանան, մեկ էլ Փաշինյանը չի ճանաչի, նայած տրամադրությունը ոնց լինի, որ չճանաչի, կասի՝ մենք ինքնիշխան, ազատ, երջանիկ, հզոր երկիր ենք՝ Եվրոյոնջաների դատարանը ում շունն է որ որոշի մեղավոր ու անմեղ։ Արդեն հայտնի է որ իրեն ձեռ չտա, չի ճանաչելու եվրոպայի դատարանի որոշումները, քանի որ ԵԽԽՎ֊ի կոչը՝ սահմանդրական փոփոխության օրինագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու և Վենետիկի հանձնաժողովն էլ հետը փաթաթեց, իսկ իմքայլական «օրենսդիրը» Վենետիկի հանձնաժողովի նախագահին էլ կոռումպացված անվանեց, այսինքն նախկին հանցավոր ռեժիմ։ Այո, Փաշինյանը կոռումպացված ու նախկին հանցավոր ռեժիմ է անվանելու բոլոր նրանց ովքեր իր դեմ կխոսան կամ մի որոշում կընդունեն, որ իր սրտով չի, նաև Եվրոպական կառույցներին։ Հայաստանի անդամությունը Եվրոպայի խորհդին կսառեցնեն, Ալեն Սիմոնյանը կարձանագրի ինքնիշխանության նոր ձեռքբերումը։
«Այո» քվերակողները գլխներին են տալու, էս ինչ արեցինք, փնտրելու են փրկիչներ, ո՞ւմ խնդրեն, ԱՄՆ֊ն չի գալու, փլվում է թող փլվի, Ռուսաստանից կպոկվի։ Կոնգրեսի «Ազատություն» ռադիոն իր «այո»֊այական թողարկումներով, արդեն էս գլխից երկիրը փլելով է զբաղված։ Ռուսաստանին են խնդրելու, էն էլ իր խնդիրներն ունի, շահերն է հաշվելու, ինչի՞ պիտի օտար երկրի հիմարության պատճառով ագրեսորի անուն հանի։ Որ արդեն երկիրը վերանալու լինի, հնարավոր է մի բան անի կամ էլ չանի, թողնի վերանա, նայած Ռուաստանում ով լինի իշխանության։ Որ չգա փրկելու, հայհոյեու են՝ ահա, տեսաք Ռուսաստանը կրկին դավաճանեց։
Մի գերմանացի տղա գիտեի, ասում էր Իսրայելը ինչ անի ես նրան աջակցում եմ ու աջակցելու եմ, ինչպե՞ս ինչ անի, ասենք՝ պաղեստինցիներին է ճնշում, պիտի աջակցե՞ս, հարցնում եմ։ Ասում էր՝ նշանակություն չունի, իմ հայրերի հանցագործության մեղքը ես քավում եմ։ Այսինքն նրանց մեղքը, ովքեր Հիտլերին «այո» էին ասել, սերնդե սերունդ քավում էին։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում հանրաքվե Սահմանադրություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին