f

Անկախ

«Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում


Հայաստանում մի զանգված կա, որ «զարմանում է», թե ո՞նց կարող էր Նիկոլ Փաշինյանն «ափալ-թափալ» շնորհավորել Լուկաշենկոյին: Զարմանում են, որովհետև իրենք առաջինն իրենց, հետո շրջապատին հավատացրել էին, թե Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ է ու մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Այս տեսակը համառորեն չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլը սովորական շառլատան է, Ամուլսարի միտինգավորի ասած ու դրա համար «վեԳալված»՝ «մուտիլովշիկ», որ իշխանությունը զավթելուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու խորհրդարանական լսումներ էր անում, հետո դարձավ ԵԱՏՄ «ջատագով»: Մինչև իշխանազավթումը 2016-ի ապրիլյան մարտերի համար ուղիղ Ռուսաստանին էր մեղադրում, հետո դարձավ ռուս պաշտոնյաների առաջ տրնգի-կալինկա պարող մեկը: Մինչև իշխանազավթումը արևմտյան կառույցների ներկայացուցիչներին «եվրայոնջա էր» անվանում, հետո դարձավ դրանց ձեռքի խաղալիքն ու ԼԳԲՏ ապրելաձև քարոզողը: Մինչև իշխանազավթումը Երևանի «կարմիր գծերն» ու ճանապարհների արագաչափերն էր անխնա քննադատում, հետո հրաժարվեց իր իսկ խոսքերից ու ավելացրեց արագաչափերի քանակը՝ Հայաստանի քաղաքացուն վերածելով բառի բուն իմաստով տուգանվելու մատերիալի: Մինչև իշխանազավթումը օլիգարխներին քննադատելով՝ ժողովրդի մոտ միավորներ էր հավաքում, հետո ընտանեկան հիմնադրամների միջոցով դարձավ դրանց «ախպերը»:

Իսկ ի՞նչ պետք է աներ, որ չնորհավորեր Լուկաշենկոյին՝ Ալիևի հետ իր քիրվայության քավորին ու ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ում հակառուսական թեմաների իր միակ դաշնակցին: Նկատած կլինեք, որ Բելոռուսում Լուկաշենկոյի դեմ ցույցերը ռուսական պետության հետ աֆիլացված շրջանակները լայնորեն լուսաբանում էին ու Լուկաշենկոյին տարբեր մակարդակներում հարվածներ էին հասցնում: Չե՞ք հասկանում, որ իր քաղաքական սեթևեթանքներով վաղուց բոլորին զզվացրած Լուկաշենկոյին առաջինը ռուսներն են «իր տեղը» ցույց տալիս: Ու դա անում են նաև նրա համար, որ սանկցիաների տակ ճռռացող Ռուսաստանից փող կլպելու գործում երկու տարի է՝ Լուկաշենկոն Փաշինյանի հետ համատեղ է գործում:

Մորեխներով ցուլի նյարդերի հետ էին խաղում: Եվ եթե Լուկաշենկոյի մոտիվը ռուսներից փող պոկելն էր, անա Փաշինյանի մոտիվը զուտ աշխարհաքաղաքական էր՝ տրանսատլանտյան տերերի հրահանգներով: Արտաքին աշխարհում Նիկոլի միակ դաշնակիցը Լուկաշենկոն է, բա ի՞նչ աներ, որ չշնորհավորեր: Ի դեպ, Քիփլինգի ասած «Մեծ խաղի» մեջ նման «մանրուքները» շատ կարևոր են ու անպայման իրենց հետևանքներն են ունենում: Այն ինչ Բելոռուսում է կատարվում հիմա, դրա վառ ապացույցն է:

Ինչ վերաբերվում է Լուկաշենկոյին արագ շնորհավորելու կապակցությամբ «մուտիլովշիկից» հիասթափվելուն, ապա սա ուղղակի երեսպաշտություն է: Երկու տարի անընդմեջ «մուտիլովշիկը» ոչնչացրել է Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ամեն բան՝ սկսած պառլամենտի վրա փողոցային գրոհով իշխանությունը զավթելու և դատարանները ոչնչացնելու փաստերից, վերջացրած մարդկանց քաղաքական որոշումներով ասֆալտին փռելու և քրեական հետապնդման ենթարկելու երևույթներով:

Ու սա տեսել և հիմնականում ողջունել են բոլոր այն մարդիկ, որ հիմա զարմացած են, թե ինչպես կարող էր «դեմոկրատը» շնորհավորել «դիկտատորին»: Խնդիրը զուտ հոգեբանական է. «զարմացածները» նեղվում են, որովհետև իրենց սրտի «մուտիլովշիկը» իրենց բարոյազրկում է և խոսելու տեղ չի թողնում՝ հերթական փաստարկը տալով այն մարդկանց ձեռքը, որ երկու տարի շարունակ փաստարկված պնդում են՝ սա շարքային «մուտիլովշիկ է»:

Միհրան Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ալեքսանդր Լուկաշենկո

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին