f

Անկախ

Հայերը Թել Ավիվում երգով «խեղդել» են ադրբեջանցիների բողոքի ակցիան. տեսանյութ


Հայ համայնքում բողոքի ակցիան կապում են հայ–ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ավելի վաղ ակցիայի անցկացման մասին հայտնել էր իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Մի քանի տասնյակ ադրբեջանցի բողոքի ակցիա են կազմակերպել Սուրբ Նիկողայոս հայկական վանքի մոտ, որը գտնվում է Թել Ավիվի հին նավահանգիստներից մեկում` Յաֆֆայում։

Ի պատասխան՝ Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիան խլացրել են հայրենասիրական երգերով և կարգախոսներով։

Ակցիան նախապես է ծրագրվել, այդ մասին նախազգուշացրել էր նույնիսկ իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանն ասաց, որ սպասվող ակցիայի մասին ոստիկանությունը իսկզբանե տեղեկացրել էր հայ համայնքին։

Նրա խոսքով` Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը պաշտոնական բողոք էր ուղարկել Իսրայելի ոստիկանություն, որպեսզի նրանք թույլ չտան ակցիայի անցկացումը։ Սակայն ստացել էին հետևյալ պատասխանը՝  տարածքը, որտեղ նախատեսվում է անցկացնել հանրահավաքը հանրային վայր է, և ակցիան արգելել չենք կարող։ Միևնույն ժամանակ ակցիայի անցկացման վայրում ոստիկանական ուժեր էին ուղարկվել։

Ինչպես նշեց Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու անունից առաջիկայում բողոք կուղարկվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Հակոբյանի կարծիքով՝ ակցիան, ամենայն հավանականությամբ նվիրված է հուլիսի 12-ին հայ–ադրբեջանական սահմանին սկսված մարտական բախումներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 21–ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: 

Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ։

 

Տեսանյութ ադրբեջանցի հայկական սփյուռք

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին