f

Անկախ

Ադրբեջանի զինվորներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը լուրջ խնդիրներ են սպասվում Եվրոպայում. Սիմոնյան


Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայ֊գերմանական իրավաբանների միության մեր իրավաբաններն՝ ի դեմս իմ լավ ընկեր Gurgen Petrossian -ի, պատրաստել են 2020թ֊ի հուլիսին Ադրբեջանի ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների վերլուծություն, որն ուղարկվելու է Գերմանիայի պատկան մարմիններին։

Վերլուծությամբ ներկայացվում են միջազգային իրավունքի բոլոր խախտումները և կոչ է արվում սկսել համապատասխան իրավական գործընթացներ։

Առկա խախտումները՝

✅ Հայաստանի նպատմամբ Ադրբեջանի հարձակումը խախտում է ՄԱԿ֊ի Կանոնադրության 2(4) հոդվածը և այն իր բնույթով միջազգային հանցագործություն է՝ ագրեսիա։

✅ Քաղաքացիական բնակչության և օբյեկտների վրա թիրախային հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և իր բնույթով պատերազմական հանցագործություն, ինչն առաջացնում է Ադրբեջանի միջազգային պատասխանատվությունը։

✅ Միջազգային մարդասիրական իրավունքի այս խախտումներն ադրբեջանցիների համար առաջացնում են անհատական քրեական պատասխանատվություն, այդ թվում՝ համընդհանուր իրավազորորության (universal jurisdiction) սկզբունքն ընդունած պետությունների քրեական օրենսգրքերով՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Իռլանդիա, Իսպանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Ավստրիա։

✅ Հայկական ատոմակայանի վրա հարձակվելու սպառնալիքը միջազգային իրավունքի ուղղակի խախտում է, միջազգային հանցագործություն որն առաջացնում է ՄԱԿ֊ի անվտանգության մարմինների և այլ ինստիտուտների համապատասխան վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը։

✅ Պետականորեն հովանավորվող հայատյացության պրոպագանդան խախտում է միջազգային իրավունքի ներքո Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։

Ճիշտ ընթացքի պարագայում այս գործողությունները կատարած ադրբեջանցի զինվորականներն ու ռազմաքաղաքական ներկայացուցիչները կենթարկվեն քրեական հետապնդման վերոնշյալ եվրոպական պետություններում։

Շնորհակալ եմ ՀԱՅ֊ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՝ ի դեմս Միության նախագահ Gurgen Petrossian ֊ին հայրենանվեր աշխատանքի համար։

Տարոն Սիմոնյան ՖԲ Գրառում

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին