f

Անկախ

Հայաստանում առաջին անգամ կպատրաստեն օրգանական գյուղատնտեսության մասնագետներ


Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020թ. սեպտեմբերից կմեկնարկի «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը:  

Երկրում եւ տարածաշրջանում իր տեսակի մեջ բացառիկ կրթական ծրագիրը ստեղծվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վիեննայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանի (BOKU) համագործակցության արդյունքում՝ «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում»  նախագծի շրջանակներում:

Օրերս տեղի ունեցավ մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերության բոլոր կողմերին՝ Ավստրիայի զարգացման գործակալությանը, Ավստրիայի` բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրին (APPEAR), BOKU համալսարանին եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամին: Ռեկտորը տեղեկացրեց, որ համալսարանի ուսանողների գործնական կրթության եւ փորձուսուցման համար նպատակայնորեն կօգտագործվի համալսարանի՝ Ակունք համայնքում գտնվող, ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական կենտրոնը, որը համալսարանին է նվիրաբերել մեկ այլ գործընկեր՝ Շեն ՀԿ-ն:

Ողջույնի եւ շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ «Օրգանական Հայաստան» ընկերակցության նախագահ Լուսինե Նալբանդյանը, «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի ավստրիական կողմի համադրող Վալենտին Ֆիալան (BOKU), հայաստանյան կողմի համադրող Աստղիկ Սահակյանը (ՀԱԱՀ): BOKU համալսարանի ասպիրանտ Հասմիկ Հովակիմյանը հակիրճ ներկայացրեց մագիստրոսական ծրագիրը:

Նախադեպը չունեցող մագիստրոսական ծրագրի հաջողության համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները՝ ոլորտի մասնագետների անընդհատ աճող պահանջարկ, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակված արդիական ուսումնական պլան եւ առարկայական ծրագրեր, Ավստրիայում վերպատրաստված դասախոսական թիմ, գործող եւ ստեղծման փուլում գտնվող ուսումնահետազոտական ենթակառույցներ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին