f

Անկախ

Ժամանակակից արվեստի նրբերանգները...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում մեր հաջորդ զրույցը Ժամանակակից արվեստի թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Զառա Այրումյանի հետ է:

-Տիկին Այրումյան, մեր զրույցը սկսենք Ժամանակակից արվեստի թանգարանի ամենատիպական առանձնահատկություններից:  

-ԽՍՀՄ-ում մեր թանգարանը եղել է առաջինը, որպես ժամանակակից արվեստի թանգարան, ինչը մեր հիմնական հատկանիշն է: Թանգարանի հիմնադիրը՝ երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը, ստույգ սկզբունք էր ձևավորել, որ թանգարանում պետք է ցուցադրվեն հայ ժամանակակից արվեստի լավագույն ներկայացուցիչները, որ կարողանանք հպարտորեն ներկայանալ աշխարհին: Նա սիրում էր կրկնել, որ մեր հարևանների պես նավթ չունենք, բայց փոխարենն ունենք շատ տաղանդավոր անհատներ, որոնցով էլ պիտի հայտնի դառնանք աշխարհին: Ու մինչև այսօր էլ փորձում ենք պահել այդ մակարդակը՝ անկախ բոլոր դժվարություններից: Թանգարանը, ցավոք, չունի հատուկ ֆինանսավորում՝ սեփական նախաձեռնությամբ ձևավորելու իր հավաքածուն: Սակայն, նվիրատվություններից աշխատում ենք ընտրել պրոֆեսիոնալ, անհատական ձեռագիր ունեցող արվեստագետների գործեր: Հաճախ մեր խիստ ընտրությունը պայմանավորված է լինում նաև թանգարանի տարածքով: Օրեցօր համալրվող հավաքածուի պայմաններում այս տարածքը շատ փոքր է: Երբեմն ստիպված ենք լինում կրճատել մեր մեծ վարպետներ Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի, Մարտին Պետրոսյանի և այլոց գործերից, որպեսզի  թանգարանին նոր շունչ հաղորդենք: Ճիշտ է, այս նկարիչները, որ ներկայացնում են 1960-ականները, թանգարանի հիմքն են, բայց երիտասարդ սերնդի այցելուները, որ հետևում են մեր գործունեությանը, հաճախ ցանկանում են նաև նոր գործեր տեսնել: Հենրիկ Իգիթյանի կյանքի օրոք թանգարանում ավելացան նոր գործեր նաև միջին՝ 1980-ականների սերնդի ներկայացուցիչներից, որոնք արդեն մոտ 60 տարեկան են: Նրանց կտավները ժամանակի ընթացքում դարձան մեր մշտական ցուցադրության մաս: Սակայն, այսօր ևս կան հետաքրքիր, տաղանդավոր երիտասարդներ, որոնց գործերը, որպես Ժամանակակից արվեստի թանգարան, պարտավոր ենք ներկայացնել: Մեծ տարածքով և ժամանակակից պայմաններին համապատասխանող շենք ունենալու դեպքում նոր գործերը կներառվեին հիմնական ցուցադրության մեջ  առանց հների կրճատման: Հարցն ինչ-որ կերպ մեղմացնելու նպատակով թանգարանում ավելացրեցինք ժամանակավոր ցուցահանդեսների թվաքանակը, որոնց ավարտին որոշ հաջողված գործեր երբեմն ընտրում  ենք հիմնական ցուցադրության համար: Մենք այսօր կարող էինք նաև ունենալ լուսանկարչության բաժին, հատուկ դահլիճ՝ մշտական տեսաֆիլմեր ցուցադրելու համար, որովհետև բավական հետաքրքիր ֆիլմեր ունենք, բայց կրկին բախվում ենք տարածքի խնդրին:    

Ժամանակակից արվեստի թանգարան

-Հետաքրքիր է, որ թանգարանը ստեղծվել է 1972-ին, երբ Հայաստանի ազգային պատկերասրահն արդեն գոյություն ուներ:  

-Այո´, և հենց այդ տարիներին երիտասարդ  Իգիթյանը աշխատում էր պատկերասրահում: Նա հայկական բաժնի գիտաշխատող էր և տեսնելով՝ որքան տաղանդավոր նկարիչների գործեր են դուրս մնում պատկերասրահի, նկարիչների միության ցուցահանդեսներից, որոշում է ստեղծել այս թանգարանը: Նա շատ լավ աչք ուներ և ճիշտ էր զգում՝  այս կամ այն նկարչին ինչ ապագա է սպասվում, և ուզում էր, որ դա բոլորը տեսնեն:  

-Քանի՞ ցուցանմուշ ունեք այժմ: Եվ ինչպե՞ս են կողք կողքի ապրում հին ու նոր սերնդի կտավները:  

-Պահեստում ունենք գրեթե 3000 ցուցանմուշ, իսկ մշտական ցուցադրության մեջ՝ մոտ 200 աշխատանք: Դրանք ոչ միայն կտավներ են, այլև գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, օբյեկտներ, ինստալյացիաներ և այլն: Փաստորեն, ներկայացնում ենք մեր հավաքածուի մոտավորապես 1/10 մասը։ Ցավոք, չունենք առանձին դահլիճներ, որ կարողանանք առավել ամբողջական  ներկայացնել յուրաքանչյուր արվեստագետի՝ շեշտելով վերջինիս անհատականությունը:  Մենք շատ սիրում ու հպարտանում ենք հայկական կերպարվեստով: Սակայն, աշխարհում այսօր նոր դրսևորումներ են ի հայտ գալիս, որոնք գուցե մեզ համար այնքան էլ ընդունելի չեն, բայց ժամանակակից աշխարհի կոնտեքստում հնարավոր է, որ  մեր նկարչությունը, շատ որակյալ լինելով հանդերձ, նույնպես այլ կերպ է ընկալվում։ Ամեն դեպքում, եթե  ցանկանում ենք լինել այդ հոսքի մեջ՝  համահունչ միջազգային տենդենցներին, պետք է ծանոթ լինենք  նաև այդ գործընթացներին։  Ի դեպ,  հայ երիտասարդ նկարիչների համար ժամանակակից դրսևորումները շատ դեպքերում արդեն խորթ չեն:  

Ժամանակակից արվեստի թանգարան

-Տարիքային ի՞նչ շեմ է ենթադրում Ձեր թանգարանը, և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ այցելուների թվի ավելացման համար:

-Դպրոցականների շրջանակներում տարիքային առումով նախընտրելի են բարձր դասարանցիները,  որ կարողանան հասկանալ էքսկուրսավարի բացատրությունները, բայց եթե ունենում ենք փոքրիկ այցելուներ, ցուցանմուշները ներկայացնում ենք նրանց  տարիքին համապատասխան: Այժմ մեր այցելուների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները՝ պայմանավորված բուհերում արվեստաբանական և տուրիզմի  բաժինների ավելացմամբ: Զբոսաշրջիկների թիվը  գնալով ավելանում է, ընդ որում, եթե առաջ գալիս էին հիմնականում  ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, այժմ՝ նաև Նորվեգիայից, Դանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Չինաստանից, Պարսկաստանից և այլ երկրներից:  

Իմ կարծիքով, թանգարանի մուտքի տոմսի արժեքը բավական մատչելի է: Բացի դրանից՝ անվճար այցելուների զանգվածը բավականին մեծ է և ընդգրկում է գեղարվեստական ֆակուլտետների ուսանողների, նկարիչների, զինծառայողների, թոշակառուների, հաշմանդամների։ Անվճար այցելության հնարավորություն ունեն նաև այլ բուհերի ուսանողները և աշակերտները յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը։ Ուզում եմ նշել նաև, որ ժամանակավոր ցուցադրությունների մուտքը միշտ ազատ է : Այս ամենն, իհարկե, նպաստում է այցելուների թվի ավելացմանը։ Օգտագործում ենք նաև ՖԲ հարթակը՝ առավել մանրամասն ներկայացնելով մեր ընթացիկ   գործունեությունը, առաջիկա ցուցահանդեսները և միջոցառումները։  

-Թանգարանի հիմնական գործունեությանը զուգահեռ ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում, և որքանո՞վ են դրանք օգտակար թանգարանի հանրահռչակման հարցում:

-Այդ առումով մենք լայն գործունեություն ենք ծավալում: Միջոցառումներ ենք կազմակերպել երիտասարդ երաժիշտների համար, նպաստել ենք ներառական ցուցադրություների կազմակերպմանը, որոնցից են «Ճանաչիր Աուտիզմը», նորաձևության ցուցադրություն՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող աղջիկների մասնակցությամբ, տեսողական խնդիրներ ունեցողների համար, հոգեբուժարանում ստացիոնար բուժվողների համար, ինչպես նաև բարեգործական ցուցահանդեսներ «Եթե բոլորը» ծրագրի շրջանակներում և այլն: Մեր թանգարանում անց են կացվում յուրահատուկ դաս-այցելություններ Գեղագիտության ազգային կենտրոնի, Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների և այլոց համար ։  

Նշված միջոցառումներից յուրաքանչյուրը ոչ միայն ապահովում է մեր գործունեության բազմազանությունը, այլև նոր այցելուներ  բերում թանգարան։ Մենք կարևորում ենք նաև թանգարանի ծավալած հրատարակչական գործունեությունը, որ դեռևս Իգիթյանի օրոք է լայն թափ առել: Հրատարակել ենք ինչպես մեծ, ծավալուն ալբոմներ, այնպես էլ նկարիչների անհատական կատալոգներ։ Վերջին տասը տարիներին թանգարանը ղեկավարում է Նունե Ավետիսյանը, ում ջանքերի շնորհիվ տպվեց «Ժամանակակից արվեստի թանգարան» պատկերագրքի երկրորդ հատորը ։ Հուսով եմ՝ այն շարունակություն կունենա։

-Որքանո՞վ եք աջակից երիտասարդ արվեստագետներին:

Ժամանակակից արվեստի թանգարան

-Մենք հաճախ ենք անվճար տարածք տրամադրում սկսնակ նկարիչներին, որոնց ամենատարբեր պատճառներով մերժել են այլ տեղերում։ Արդյունքում լինում են հետաքրքիր բացահայտումներ։ Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվելու փաստը շատ կարևոր է  նաև իրենց՝  երիտասարդ  նկարիչների հետագա գործունեության համար։  

-Տիկին Այրումյան, անդրադառնանք նաև թանգարանի կազմակերպած ժամանակավոր  ցուցահանդեսներին:

-Տարվա ընթացքում ունենում ենք մոտավորապես 18-22 ցուցահանդեսներ՝ ամենատարբեր թեմաներով, ինչպես նաև անդրադառնում ենք տարվա ընթացքում ակտուալ թեմաների, կարևոր հոբելյանների, բայց անպայման մեր դիտանկյունից:  

Հենրիկ Իգիթյանի կենդանության օրոք կառավարական մակարդակով կազմակերպվեցին ցուցահանդեսներ Ֆրանսիայում և Իտալիայում, որոնց ընթացքում ունեցանք  հնարավորություն մեր հեղինակներին ներկայացնել Հայաստանից դուրս: Թանգարանի համար արտերկրում ցուցահանդես կազմակերպելու համար ֆինանսական բեռը շատ ծանր է և առանց կառավարական միջնորդության՝ գրեթե անհնար։ Իսկ ահա արտասահմանյան նկարիչների՝ մեզ մոտ ցուցադրվելու ցանկությունը տարեցտարի աճում է։ Նախկինում ունեցել ենք ցուցահանդեսներ Ֆրանսիայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Վրաստանից, Նորվեգիայից։ Այս տարի սպասվում են նաև Ռումինիայից, Բուլղարիայից, իսկ այս պահին հյուրընկալում ենք ճանաչված իտալացի նկարիչ Կառլո Մոնտարսոլոյի (1922-2005թթ.) «Լույսը, հնչյունը և գույնը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։ Ի դեպ, մեր թանգարանում ցուցադրություն կազմակերպելու միտքը հենց  նկարչի ընտանիքինն է եղել։    

-Ի վերջո, Ժամանակակից արվեստի թանգարանն ի՞նչ առաքելություն ունի մեր քաղաքում:  

-Թանգարանի մեծագույն առաքելությունն է կրթել մեր ժողովրդին, ձևավորել աշխարհայացք, զերծ պահել կաղապարված մտածելակերպից: Շատ ուզում ենք՝ ժողովուրդը հասկանա, որ թանգարանը միայն թանգարանի աշխատողների համար չէ, որ կարևոր է։  Այն  ազգի մշակույթը կրողներից  է, նրա մշակութային կյանքի կարևորագույն  բաղկացուցիչը: Երկար տարիներ է, ինչ աշխատում եմ այս թանգարանում  և տեսնում, որ  այսօր այն հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն պրոֆեսիոնալ արվեստագետների մոտ, այլ նաև սովորական այցելուների, և, ինչը որ շատ կարևոր է՝ երիտասարդների։ Բնական է՝  բոլորը չէ, որ կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ընկալել ժամանակակից արվեստը, բայց եթե զգում և սիրում  են՝ արդեն լավ է։  

 

                       Արփի Խաչատրյան

         

 

Զառա Այրումյան Ժամանակակից արվեստի թանգարան Երևան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին