f

Անկախ

Վարդավառ․Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում


Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն: Սա ևս շարժական տոն է և նշվում է Զատիկից 98 օր հետո:

Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը: Այս տարի Վարդավառը նշվում է հուլիսի 28-ին:

Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյը Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց: Ամեն դեպքում, մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են:

Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել: Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը Վարդավառի տոնին, երբ խմբերի բաժանված, պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ: Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը: Տոնը սկսվում է շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները մատաղ են անում, անասուն մորթում և գիշերային խարույկի շուրջ դիմավորում Վարդավառը: Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել հատկապես Լոռիում, որտեղ Վարդավառը ժողովրդական ամենասիրելի տոնն է:

Վարդավառը նաև խնձորի տոն էր: Առհասարակ, Վարդավառի սեղաններին առատ է եղել միրգը: Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Այս սովորույթը ուղեկցվել է որոշ ծեսով: Շատախում երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին սարքում՝ մեկը մյուսից մեծ: Մութն ընկնելուն պես վառում էին դեզերը: Ծեսը տևում էր մինչև լուսաբաց, որից հետո կրակի շեղջի մեջ խնձոր էին խորովում և ուտում: Խարույկի շուրջ տոնախմբությունն ուղեկցվում էր երգով, պարով, խաղով ու խնդությամբ: Վարդավառը հասել ա, Բան ու գործս թարսել ա, Թե սիրել ես, ջուր շաղ տուր, Կրակս թեժացել ա…

Վարդևորի իր օրն ա, Որդին հորը չի մոռնա, Ով իմ սիրածին ինձ չտա, Սև շան նման թող ոռնա… Վարդևորը մոտ ա, Մեր ճամփեքը քարոտ ա, Գնում եմ յարիս տենամ, Կասեն` ինձի կարոտ ա: Վարդավառի երգերը բազմաժանր են ու բազմատեսակ: Երգում են թափորով, որին ուղեկցում են նվագածուները: Տոնի տիպիկ խաղերից է ձիարշավը, երբ երիտասարդները մրցում են իրենց ձիերով` ցույց տալով իրենց հմտությունները արագության և ձիախաղի մեջ: Տոնը, որ հեթանոսական ակունքներ ունի և նվիրված է Աստղիկ դիցուհուն, ամենասիրվածն է հայոց մեջ:

Վարդավառ բառը բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել:

Տոնի սկզբին` հունիսի 27-ին (Վահագնի օրվան) գումարվում է մարտի 21-ից մինչև առաջիկա լիալուսին ընկած օրերի քանակը: Վարդավառը արարչական սիրո տոն է, որ հովանավորվում էր Աստղիկ դիցուհու կողմից: Տոնի խորհրդանիշներն են օծված վարդերը և վարդաջուրը, որով ցողելով` Աստղիկ դիցուհին սեր է պարգևում մարդկանց: Աստղիկը հայոց սիրո և գեղեցկության աստվածուհին էր, Վահագնի սիրելին:

Աշտիշատում գտնվող Աստղիկի տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», որտեղ, համաձայն ավանդապատումի, Վահագնը հանդիպում էր իր սիրեցյալին: Վահագնի և Աստղիկի ամուսնությունը սրբազան էր համարվում: Նրանց ամուսնությունն անձրև էր բերում, բարիք էր բերում մարդկանց, շանթ ու կայծակ էր թափվում երկրի վրա, որ խորհրդանշում էր տիեզերքի երկունքը: Աստղիկի տաճարներ Հայաստանում ամենուր կային, բայց գլխավորը Աշտիշատինն էր և Վանա լճի ափին գտնվող Արտամետի տաճարը: Վարդավառը ջրի տոն է:

Այս օրը մարդիկ խմբվում են ջրի ակունքների մոտ և զոհաբերություններ կատարում, որից հետո սկսվում է խրախճանքը: Ընդունված է զոհաբերել ուլ և գառ: Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում (այստեղից էլ` Վարդավառին միմյանց ջրելու սովորությունը): Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ: Մեկ այլ ավանդապատումի համաձայն` Վիշապները գողանում են Աստղիկին ու պահում իրենց մոտ: Դրա հետևանքով Երկրին պատում է չարն ու մութը: Եվ Վահագն աստվածը հաղթում է Վիշապին, ազատում է իր սիրեցյալ Աստղիկին ու շրջելով երկրի վրա` վարդի ջուր է ցողում` կրկին հավաստելով սիրո և գեղեցիկի հաղթանակը: Նման պատումներ շատ կան ժողովրդական բանահյուսության, հայկական ժողովրդական հեքիաթների մեջ, երբ Վիշապը փակում է ջրի ակունքը և ժողովրդից պահանջում կույս աղջիկ` ջուր տալու համար: Սրանք դեռ բնապաշտական ժամանակներից եկած պատումներ են Վարդավառի մասին: Աստղիկը, Վահագն աստծո սիրեցյալն էր:

Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել էր ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում: Դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհի վրա, որոնք, քսվելով հայուհիներին, աստվածային գեղեցկություն էին պարգևում նրանց: Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր: Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն: Այստեղից է ծագում նաև մեր օրերում Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունը: Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր: Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար:

Աստղիկ դիցուհուն էր նվիրված հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը: Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր ցողել իրար վրա, ուրախացել: Որոշ գավառներում Վարդավառի տոնին Աստղիկ դիցուհուն նվիրված տիկնիկներ են պատրաստել ծառերի ճյուղերից կամ ցախավելից և դրանցով խաղեր կազմակերպել: Նաև ծաղկեպսակներ էին պատրաստում և կովերի ու այլ կաթնատուների ճակատը զարդարում, որպեսզի տարին կաթնառատ լինի: Մեր ժամանակներում պահպանվել է Վարդավառին ցորենի հասկերից խաչբուռ գործելու սովորույթը: Խաչբուռը կամ խաչփունջը հյուսվել է ցորենի հասած արտից հնձած առաջին փնջից և նվիրաբերվել աստվածներին, որպես գոհաբանություն՝ բերքի համար: Խաչբուռը հյուսվել է խաչի տեսքով, կապելով երկինքն ու երկիրը. այն բացարձակապես չի առնչվում Հիսուսի խաչափայտի հետ: Հաճախ գործել են Նուրի աստվածուհու կերպարանքով և կենաց ծառի տեսքով ու գաղափարով:

Քրիստոնեության ընդունումից հետո խաչբուռը նվիրվեց Անահիտին փոխարինող Աստվածածնին: Լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն էր: Այս տոնի ժամանակ կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները: Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալու հորանց տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր:
 

Վարդավառ Աստղիկ դիցուհի

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին