f

Անկախ

Վաղվանից սկսած՝ թույլատրելի առավելագույն արագությունը Երևանում՝ 60 կմ/ժամ


Վաղվանից՝ հուլիսի 18-ից Երևանում  տրանսպորտային միջոցների համար թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժամը։  Խոսքը թվով 8 ճանապարհահատվածների մասին է, որտեղ նախկինում ավելի բարձր՝ 70-80 կմ/ժամ  արագությամբ էր թույլատրված երթևեկել։

Ճանապարհային ոստիկանության հիմնավորմամբ՝ նման որոշումը միտված է նվազեցնելու ճանապարհատրանսպորտային պատահարները։ Վիճահարույց 8 փողոցներում, ըստ Ճանապարհային ոստիկանության տվյալների, 2019-ին տեղի է ունեցել 227 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ է ստացել 318-ը։ Ուշագրավ է, որ այդ 8 փողոցները երևանի փողոցների ցանցի 4,7 տոկոսն են կազմում։ Սակայն այդ 8 փողոցներին է բաժին ընկել Երևանում տեղի ունեցած ավտովթարների 10,5 տոկոսը, ՃՏՊ հետևանքով զոհերի 20,9 տոկոսը և վնասվածք ստացածների 11,3 տոկոսը։

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ փոփոխությունը ժամանակավոր է․ եթե հետագա ուսումնասիրություններով պարզվի, որ արագության սահմանափակմամբ սահմանված խնդիրները չեն լուծվել և փոփոխությունն արդարացված չէ, այդ փողոցներում արագությունը սահմանափակելու որոշումը կարող է վերանայվել։

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում արագությունը սահմանափակելու որոշումը հանրության մոտ միանշանակ չի ընդունվել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի վարորդական խմբերում բազմաթիվ են դժգոհությունները նման որոշումից։ Ոմանք հարց են բարձրացնում՝ արդյոք ուսումնասիրություններ կան, որոնք կանխատեսում են, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ 8 արագընթաց և մեքենաների մեծ հոսք ունեցող փողոցներում արագության սահմանափակումը, արդյոք որոշման արդյունքում կավելանան խցանումները։

Մի շարք վարորդներ կարծում են, որ սա բարի մտադրությամբ հերթական չմտածված քայլն է։ Նրանց կարծիքով, սակայն, ավտովթարները նվազեցնելու համար պետք է ոչ թե շարունակ նոր սահմանափակումներ կիրառել, այլ հետևել, որ վարորդական վկայականների տրման գործընթացում կոռուպցիոն դրսևորումներ չլինեն։ Նաև մինչ այս գնված վկայականով վարողների խնդրին է պետք լուծում գտնել։

Կան մարդիկ, որոնք կարծում են, որ արագության սահմանափակման նպատակը վարորդներին հերթական անգամ «տուգանքի մատերիալ» սարքելն է։ Նրանց պնդմամբ՝ վարորդները հստակ գիտեն արագաչափերի տեղերը և շատ քչերն է, որ արագության համար տուգանվում են․ անգամ արագությունը գերազանցած վարորդը արագաչափին հասնելիս մի պահ արագությունը դանդաղեցնում է տուգանքից խուսափելու համար։ Իսկ այս որոշման հետևանքով որոշ ժամանակով մարդիկ իներցիայով նախկին թույլատրելի արագությամբ կերթևեկեն ու կտուգանվեն։

Որոշ օգտատերեր էլ կարծում են, որ արագությունը գերազանցող կարգազանց վարորդները նույնը կանեն նաև հիմա, արագաչափի մոտ մի պահ կարգելակեն՝ նվազեցնելով արագությունը, ապա կրկին ոչ թույլատրեկի արագությամբ կշարունակեն իրենց ճանապարհը։

Միջազգային փորձին ծանոթ օգտատերերն էլ շեշտում են, որ արտերկրում շատ տեղերում քաղաքներում ավելի ցածր արագություն է սահմանված երթևեկության համար։ Այնպես որ 60 կմ/ժամը Երևանի պես քաղաքում օպտիմալ արագություն է։

Ոմանք էլ հեգնում են, թե 60 կմ/ժամը լավ չէ, պետք է ողջ քաղաքում առավելագույն արագությունը 20-30 կմ ժամ սահմանել։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով՝ բոլոր հատվածներում նույն արագությունը սահմանելը ճիշտ մոտեցում է։ «Վարորդներն էլ չեն մտածի՝ արագ վարեն մեքենան, թե դանդաղ, հետևաբար չեն լինի նաև չարաշահումներ, արդյունքում կտեսնենք վթարների նվազման միտում»,- ասում է նա՝ հավելելով, որ նախկինում հաճախ էին վթարներ տեղի ունենում  տարբեր թույլատրելի արագությամբ ճանապարահատվածների սահմանագծում։

Քեյանի կարծիքով՝ 8 փողոցներում առավելագույն արագության նվազեցումը չի նպաստի խցանումների ավելացմանը։ Նրա խոսքով՝ առանձին հավածներում 70-80 կմ/ժամ թույլատրելի արագությունը չի նպաստել խցանումների վերացմանը․ Երևանում միջին արագությունը 21 կմ/ժամ է։ Հետևաբար առավելագույն թույլատրելի արագության նվազեցումը նույնպես չի հանգեցնի խցանումների ավելացմանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս կարծում է, որ թույլատրելի արագության 10-20 կմ/ժամով նվազեցումը չի նպաստի խցանումների առաջացմանը։ Նրա կարծիքով՝ խցանումների հիմնական պատճառը ՃՏՊ-ներն են։ «Եթե սրանով նվազեն պատահարները, դա արդեն կնպաստի խցանումների վերացմանը։ Երևան քաղաքում խցանումները հիմնականում պայմանավորված են պատահարներով և խաչմերուկներում կանոնների չպահպանմամբ։ Ուղղակի ազդեցություն խցանումների վրա չի լինի»,- ասում է նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ից Իսակովի պողոտայում, Թբիլիսյան խճուղում, Մոնթե Մելքոնյան փողոցում, Աճառյան փողոցում, Դավիթ Բեկի փողոցում, Մյասնիկյան պողոտայում, Սարալանջի պողոտայում և Աշտարակի խճուղում առավելագույն թույլատրելի արագությունը տրանսպորտային միջոցների համար լինելու է 60 կմ/ժամը։

ՃՏՊ ավտովթար արագություն Ճանապարհային ոստիկանություն խմբագրի ընտրանի

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին