Փետրվարի 7-ին, ժամը 08:00-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար-ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից:
Այրվում են մոտ 30 հա խոտածածկ տարածք և խաշամ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 18:54-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ախեթք» կոչվող հանդամասում:
Կապ է հաստատվել «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի անտառային հատվածում։
Մթության պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել։