f

Անկախ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը այսօր Ոստիկանության բաժիններում կատարված աշխատանքի մասին


Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: Ընդ որում, Ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել նաև վարչական ձերբակալման ենթարկված անձանցից մի քանիսի փաստաբանները:

Ոստիկանության նշված բաժիններում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ ընդհանուր թվով 53 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղի ունեցած ակցիայի հետ կապված աշխատել է 4 աշխատանքային խումբ:

Այսօր երեկոյան ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի Ոստիկանություն: Գրությամբ կբարձրացվեն հարցեր, որոնք վերաբերում են անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերին ու բերման ենթարկելիս նրանց անձնական ազատությունից զրկելու պատճառները պարզաբանելուն, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները ներկայացնելուն, Ոստիկանության բաժնում բերվածների վերաբերյալ կազմված փաստաթղթերին և այլն:

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին