f

Անկախ

Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. հարուցվել է քրգործ


ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս քաղաքում գտնվող 7530քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ կատարված վերահսկողության մասին փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաեւ ՀՀ Կադաստրի եւ ՀՀ պետական գույքի կոմիտեներից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանից: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Արդյունքում պարզվել է, որն 2007թ․ հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրով ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը N ՍՊԸ-ին վարձակալության է հանձնել Գորիս քաղաքի Անտառամերձ հասցեում գտնվող 7530 քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ 300․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով եւ 2008թ․ հունվարի 1-ից մինչեւ 2008թ․ դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: Նաեւ վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության գրավի, ենթավարձակալության պայմանագրեր չկնքելու եւ գործարքների մեջ չմտնելու պարտականություն։

Պարզվել է, սակայն, որ վարձակալ ՍՊԸ-ն 2007թ․ նոյեմբերի 16-ին կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է նշված հասցեում գտնվող 100 քմ․ մակերեսով ազատ հողատարածքը 50․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով եւ մինչեւ 2027թ. նոյեմբերի 16-ը գործողության ժամկետով ենթավարձակալության պայմանագիր՝ այնտեղ բջջային կայանի տեղակայման եւ շահագործման նպատակով: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 656-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շենքի կամ շինության վարձակալության ժամկետով վարձակալին է անցնում հողամասի միայն այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ եւ անհրաժեշտ է դրա օգտագործման համար: Այսինքն տվյալ դեպքում վարձակալ ընկերությունը շինության չզբաղեցված պետական սեփականության հողամասը ենթավարձակալության հանձնելու պայմանագիր է կնքել՝ չունենալով դրա իրավունքը։

Ընդ որում, ենթավարձակալության համար սահմանվել է վարձակալության պայմանագրի ուժի մեջ մտնելուց ավելի վաղ, իսկ գործողության համար ավելի երկար ժամկետ: Մասնավորապես, ենթավարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մտել Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց՝ 2008թ․ հունվարի 1-ից 20 օր առաջ, իսկ ենթավարձակալությամբ սահմանված գործողության ժամկետը (մինչեւ 16․11․2027թ․) գրեթե 19 տարով գերազանցել է Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով։

Փաստորեն, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութան, վերջինիս իրավահաջորդներ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարութան պաշտոնատար անձանց կողմից 2007թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները որպես վարձատու չկատարելու արդյունքում պետության համար առաջացել են ծանր հետեւանքներ, իսկ ընկերության ծառայողները 2007թ․ մինչ օրս խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ապօրինի կերպով շուրջ 12 տարի տիրապետել եւ օգտագործել են պետության սեփականություն հանդիսացող հողամասը եւ դրա դիմաց ստացել շուրջ 7,200,000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով նույնքան դրամի առանձնասպես խոշոր չափի վնաս։

Բացի այդ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք անտեսել են, որ ընկերությունը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը գերազանցող եւ դրա առարկայի ծավալից դուրս գտնվող գույքի նկատմամբ ենթավարձակալության պայմանագիր կնքելու իրավասություն չի ունեցել եւ նման գործարքից բխող իրավունքների պետական գրանցումը մերժելու փոխարեն գրանցել են ենթավարձակալության պայմանագրից բխող իրավունքները։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ ընկերության ծառայողների կողմից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնասպես խոշոր չափի վնաս պատճառելու առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Գլխավոր դատախազություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին