f

Անկախ

«Հրայր Թովմասյանի եւ Սերժ Սարգսյանը միջեւ գործարք է եղել». Նիկոլ Փաշինյան


ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման վերջում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված է ՍԴ-ի մի մոդել, որը  միջազգային փորձագետների կողմից գնահատվել է որպես հավասարակշռված: Այս մոդելի էությունը հետեւյալն է, ՍԴ դատավորի երեքական թեկնածուներ առաջադրում են  ՀՀ նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրությունը կատարում է ԱԺ-ն եւ ՍԴ-ն դառնում է իշխանության երեք թեւերի բալանսավորման վերին ատյան: Ընդ որում, Սահմանադրության նոր կարգավորումները ունեն երկու կարեւոր նրբություն. Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ պաշտոնավարման ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, եւ եթե հավի առնենք, որ ԱԺ նախագահն էլ զրկվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջդրելու լիազորությունից, կարող ենք արձանագրել, որ ՍԴ կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ հնարավորինս մեղմվել են:

Մեղմված են նաեւ ՍԴ նախագահի կողմից ՍԴ-ում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահ ընտրվում է ոչ թե ցմահ, այլ 6 տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը ՍԴ նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի այդ, ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների եւ ոչ թե ԱԺ կողմից: Բացի դա, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, որ նույն մարդը կարող է 35 տարի լինել ՍԴ անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետեւ օրինակ, երբ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է պաշտոնում, մենք դա ենք մենիշխանություն, բռնապետություն, բայց բնական ենք համարում, որ նույն մարդը 35 տարի լինի ՍԴ անդամ կամ նախագահ:

Նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարին: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Այս մոդելը նաեւ միջազգային փորձագետների քաջալերմամբ եւ աջակցությամբ ներդրվել է 3-րդ հանրապետության մեջ ամրագրված սահմանադրական պրոբլեմների հաշվառման եւ վերլուծության արդյունքում, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե ՍԴ-ն երրորդ հանրապետությունում դարձել է տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար: 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որովհետեւ ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը:

Հետո ՍԴ անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել դոկտորական թեզեր: Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի կարեւոր հարցի. Բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակածառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաթերի տոտալ վերահսկումը: Ահա ուրեմն այս դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրում սահմանադրական իրավունքի եւ ՍԴ պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված եւ տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի սկզբում, եւ որի մասին քաջալերանքի խոսքեր են ասել եվրոպական կառույցները եւ փորձագետները: Եկեք այդ մոդելը պայմանականորեն անվանենք երազանքի ՍԴ:

Բայց հիմա պիտի հարց տամ, որը աբսուրդ պետք է թվար իմ ասածի ֆոնին, որովհետեւ այս ամենը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Իսկ արդյոք մենք ունենք այդ երազանքի Սահմանադրության հավասարակշռված ՍԴ, որը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Պատասխանը հետեւյալն է՝ ոչ, չունենք:

Մենք այս ընթացքում գտնվել ենք կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգից  տարանցման փուլում, գուցե չենք հասցրել ունենալ երազանքի ՍԴ: Ե՞րբ կունենանք երազանքի ՍԴ, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրկնկի տակ, կունենա՞նա, թե չենք ունենա այդպիսիՍԴ: Այո, կունենանք, բայց եթե որեւէ բան չփոխենք, կունենանք ամենաշուտը 2035 թվականին: Ինչու, որովհետեւ գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներն այնպիսի ձեւակերպումներ են տվել, որ այն հին ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար: Ըստ էության, նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները ասել են հետեւյալը՝ ճիշտ է մենք գտել ենք երազանքի ՍԴ-ի մոդելը, որտեղ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին ՍԴ-ի անդամների լիազորությունները չենք կրճատում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, որքան նախատեսված է 2015 կամ 2005 թվականների Սահմանադրություններով:

Արդյունքում մենք ունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ անդամի երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 23026 եւ 2029 թվականներին: Նաեւ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ երկու անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 եւ 2037 թվականներին: Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին: Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին: Արա Բաբլոյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին: Ու չնայած գործող Սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 21 տարի է, հին ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար՝ ունենալով պաշտոնավարման երբեմն 3 անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ:

Առանձին դեպք է ՍԴ նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչեւ 2035 թվականը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որ առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը Սահմանադրության տեքստը գրողների խմբում, եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ հետեւյալ տրամաբանությամբ,. Եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը նաեւ իրեն պետք է ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Ի դեպ, հին ՍԴ-ի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն նրանց գործող Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավելի պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ անդամների, այլ իր սեփական շահերի համար: Որովհետեւ իրեն պետք է եղել հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, նրան պետք է եղել ՍԴ հին անդամների պաշտոնավարումը մինչեւ 65, ոմանց դեպքում նաեւ 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքն ի սկզբանե նախատեսած է եղել, որ ինքը ՍԴ անդամ պետք է ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրելու  կարգը ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից: Նա ՍԴ անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օրից ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկե է սահմանվելու 12 տարի:

Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս ՍԴ մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ հին անդամները շարունակեն պաշտոնավարել: Եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ: Նույնը վերաբերում է ՍԴ նախագահի պարագային. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 21-ին, ԱԺ-ի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ է առաջադրել ԱԺ նախագահը, չնայած գիտեր, որ տնդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից:

Րա արդյունքում Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ ունենալու համար հայ ժողովուրդը պետք է սպասեր մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր  Թովմասյանը իր կուսակցության՝ ՀՀԿ-ի օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:

Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ՀՀԿ-ականներն այս ճանապարհին անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլ քրեական օրենսգրքի սահմանը: Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018-ի մարտի 25-ին: Եթե նա մինչեւ վերջ պաշտոնավարեր, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ անդամ ընտրվել ԱԺ-ի կողմից 17 տարի ժամկետով: Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին  ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018-ի մարտի 20-ին մեկնարկող  ԱԺ հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ վերջին հերթական նիստն էր:

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում մարտի 5-ին, բայց ԱԺ աշխատակազմում հասկանում են, որ Գագիկ Հարությունյանի հրաժարմանը եթե արձանագրվի մարտի 5-ով, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար էր դարձնում Հրայր Թովմասյանին 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018-ի մարտի 20-ի ԱԺ հերթական նիստում, ուստի ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս եւ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով:

Այ դրվագով ՀՔԾ-ով քրգործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է, այս կեղծիքով եւ այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում:

Ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով ՍԴ կողմից եւ նրա նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը: Դր առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. Խոսքը գործող Սահմանադրության 2013-րդ հոդվածի մասին է, որով հին ՍԴ-ին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում եւ ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված ՍԴ-ի: Բայց կա մեկ այլ ոչ պակաս կարեւոր դրվագ: Հրայր Թովմասյանը գործող Սահմանադրության գործող տեքստում առնվազն սահմանադրական փոփոխությունների հարցում առնվազն ՍԴ-ի ավելի  մեծ լիազորություն է վերապահել, քան վերապահված է ՀՀ ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման  Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց ՍԴ-ի թույլտվության: Այսինքն ՀՀ ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց բայց ՍԴ-ն թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ այդ դիրքորոշումը: Այսինքն այս վիճակում ՀՀ ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի ապօրինի ձեռք բերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց ՍԴ-ն թույլ չտա՝ համարելով հակասահմանադրական: Այսինքն Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ դա ՍԴ-ն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության աղաղակող օրինակ է:

Աբսուրդը հասել է այնտեղ, որ ՍԴ-ն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքն իր կարգավիճակի  վերաբերյալ: Սա աղաղակող աբսուրդ է, ինչպես կարող է ՍԴ-ն նման որոշում կայացնել ինքն իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որ հակադարձում են, որ ինչպես է, որ ԱԺ-ն որոշումներ է կայացնում ինքն իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ: Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց ԱԺ-ի կողմից ընդունված որոշումներն ու օրենքներըկարող են բողոքարկվել ՍԴ մի քանի սուբյեկտների կողմից: Կառավարության  որոշումները կարող են բողոքարկվել ՍԴ, վարչական դատարան, Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել ՍԴ-ում, միակ մարմինը, որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել, ՍԴ-ն է: Ես չեմ ասում, թե ՍԴ որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավել եւս ժողովրդի լիազորությանը, ժողովրդի իշխանությանը, ՍԴ լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեելի եւ սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով:

Աշխարհում չկա գոնե մեկ երկիր, որ ՍԴ վերահսկողական լիազորությունները լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն լինի բացարձակ, անքննելի եւ անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր:

Իսկ այն իրավիճակը, որ մենք ունենք այս առումով ունենք ՍԴ-ում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, որովհետեւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչը հակակշիռների եւ փոխզսպումների մեխանզիմն է: Մեր երկրում հակակշռված եւ փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության եւ վարչապետի ինստիտուտը, անգամ ԱԺ-ն, իսկ ՍԴ-ն չունի ոչ մի հակակշիռ: Փոխարենը կարող է եւ փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի իշխանությունը, այդ թվում ՍԴ կարգավիճակի վերաբերյալ:

Սա ուղիղ սպառնալիք է ժողովրդավարության համար: Այսպիսի ՍԴ-ն ձեւավորվել է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար: Սահմանադրության գրողներն այդպես էլ պլանավորել էին, որ առնվազն մինչեւ 2035 թվականը ՀՀ-ում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լնելու եւ ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու ժամանակ եմ հայտարարել՝ լինելով ԱԺ պատգամավոր, այսպիսի ՍԴ ձեւավորվել է եւ Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով ՍԴ է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի «վոչ դոգ», որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն:

Անկեղծ ասած, հենց ՍԴ-ում է թաղված շան գլուխը:

Հայաստանի հպարտ քաղաքացիները երբեմն զարմանում են, չեն հասկանում, կարկամում են, թե այդ ինչպես, ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասրակումները եւ օտարածին մականունով քիլերները, որոնց օրենքը, իրավունքն ու արդարությունը շատ շուտով առնելու է սեփական ոտքերի տակ եւ դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու բոլորով:

Ուրեմն ինչի՞ վրա է իրենց հույսը, միայն ու միայն մի բանի, Հրայր Թովմասյանի եւ գործող ՍԴ-ի: Ինչո՞ւ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իերնց մասին արված  բացահայտումներին, ինչու են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին, որովհետեւ իրենք իրենք հույս ունեն, որ ահա շուտով, բան չմնաց, ՍԴ-ն իրենց՝ բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու:

Բայց մենք դա թույլ չենք տա, մենք իրենց կպարտադրենք ուրիշ մի գործողություն, եւ այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: մենք այսօր որոշում պետք է կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար, եւ ԱԺն հուսյ ունեմ՝ որոշում կկյացնի Սահմանադրությամբ վերը հիշատակված 213-րդ հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանարքվե նշանակելու մասին: Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված ՍԴ բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագյում, եթե հանրաքվեի նշանակված օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ այո ասեն այս փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդավարությանը, ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել 2 նորանշանակ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված եւ Աժ-ի կողմից ընտրված Արման Դիլանյանը եւ  Նախագահի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը:

Հանարքվեից հետո կառավարությունը, ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն ՍԴ դատավորների թեկնածուներ, դատավորներին կընտրի ԱԺ-ն եւ մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե վելի կարճ, մենք կունենանք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված եւ գործող ՍԴ, որն իր կազմից կընտրի ՍԴ նախագահ:

Իհարկե, նոր ՍԴ-ի առջեւ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն ՍԴ-ի սահմանադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների եւ սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի ՍԴ, որը չի լինի քաղաքական որեւէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի հաշվետու ժողովրդին սահմանադրական բարձրագույն ատյան, բայց ոչ ավելի բարձր, քան ժողովուրդը: Հենց այսպիսի ՍԴ է պետք ՀՀ-ին, մեզ բոլորիս: ՍԴ, որ կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքին իշխանությունը, իրավունքի գերակայությունը ՀՀ-ում, ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար։

Նիկոլ Փաշինյան Սահմանադրական դատարան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին