Հայաստանում հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 526 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 30346-ի։
1 օրում գրանցվել է առողջացման 573 դեպք։
Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 14 դեպք։
Բացասական թեստերի թիվը՝ 1469։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 29820 դեպք:
Առողջացածներ - 18000
Փաստացի բուժվողներ -11641
Ընդհանուր թեստեր - 129166
Մահվան ելքեր - 535
Մահվան ելքեր այլ պատճառով –170