f

Անկախ

Թրամփի իմփիչմենթը վերածվեց վստահության քվեի նրա վարած քաղաքականությանը


ԱՄՆ պատմության մեջ նախագահի երրորդ իմփիչմենթը ձախողվեց․ հանրապետական մեծամասնություն ունեցող սենատը մերժեց Ներկայացուցիչների պալատի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու նախաձեռնությունը։ 

100 սենատորներից 52-ը համարել է, որ ԱՄՆ նախագահը չի չարաշահել իր պաշտոնեական դիրքը և դեմ է քվեարկել իմփիչմենթի առաջարկին։ 53 պատգամավոր էլ համարել է, որ Թրամփը  չի խանգարել Կոնգրեսի աշխատանքներին իմփիչմենթի հարցը քննարկելու ընթացքում։ 

Իմփիչմենթին կողմ են արտահայտվել 47 դեմոկրատ սենատորները և 1 հանրապետական սենատոր։ Արդյունքում Թրամփին առաջադրված երկու մեղադրանքներն էլ մերժվել են։ 

Նշենք, որ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու և պաշտոնազրկելու գործընթացը նախաձեռնել էր Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահն  Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում պահանջել է հետաքննություն սկսել ուկրաինական Burisma ընկերության վերաբերյալ, որի հետ առնչություն ունի իր հիմնական մրցակից Ջո Բայդենի որդին։  Ուկրաինայի վրա ճնշման գործիք է ծառայել 400 մլն դոլարի ռազմական աջակցությունը, որը Թրամփը սպառնացել է չփոխանցել, եթե իր պահանջը չկատարվի։ 

Ձախողումը կանխատեսելի էր

Այն, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերից մեկնարկած իմփիչմենթի գործընթացն ավարտվելու էր ձախողմամբ, պարզ էր դեռ նախաձեռնությունը չսկսած։ Եթե Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն են մեծամասնություն կազմում, ապա Սենատում մեծամասնություն են հանրապետականները։ Իսկ նրանք, բնականաբար, սպասվող նախագահական ընտրություններից առաջ նման քայլի չէին գնա։ Նշենք, որ ամերիկյան սահմանադրության համաձայն, թեև Ներկայացուցիչների պալատը կարող է իմփիչմենթի գործընթաց նախաձեռնել, սակայն նման որոշում կարող է կայացնել միայն Սենատը ձայների երկու երրորդով։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ գործընթացը մեկնարկելիս դեմոկրատները հույս ունեին, որ սենատում պաշտոնեական դիրքրի չարաշահումների մասին վկայություններն ու փաստերը հնարավոր է, ազդեն հանրապետական սենատորների դիրքորոշման վրա։ Չազդելու դեպքում էլ դրանք կարող էին դառնալ ծանրակշիռ դրույթներ հօգուտ դեմոկրատների առաջիկա նախագահական ընտրություններում։ Ստացվում է, որ դեմոկրատների հիմնական խաղադրույքը քաղաքական շոուի վրա էր, որտեղ պատկերավոր կերպով պետք է ի ցույց դրվեր, թե ինչ օրինազանցությունների է դիմել ԱՄՆ նախագահը և դրանից քաղաքական դիվիդենտներ շահեին։ 

Այժմ, երբ իմփիչմենթը ձախողվել է, քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունը պետք է կարողանա այդ ձախողման մեղքը բարդել Հանրապետական կուսակցության վրա։ Այն է՝ հանրապետականներն ամեն գնով արդարացնում են կոռումպացված նախագահին։ Այդ պարագայում դեմոկրատները հնարավոր է, որ ընտրություններում հաղթելու հնարավորություն ունենան։ 

Իսկ հակառակ պարագայում, ըստ վերլուծաբանների, եթե հանրության աչքին ի վերջո ներկայանան որպես անօգնական քաղաքական ուժ, որը չկարողացավ իրագործել իր խոստումը և արդյունքում ընդամենը քաղաքական շոու ցույց տվեց, ապա կորուստները մեծ կլինեն։ 

Տեսակետ կա նաև, որ իմփիչմենթն  ընդամենը Թրամփի դեմ պայքարի մեկ գործիք էր, բայց ոչ գլխավորը․ Կոնգրեսի մի քանի կոմիտեներ իրենց հետաքննությունն են վարում ԱՄՆ նախագահի վերաբերյալ, իսկ Նյու Յորքի և Լոս Անջելեսի դատախազություններում քննվում են քաղաքացիական հայցեր ընդդեմ Թրամփի․ ԱՄՆ օրենսդրությունը չի արգելում, որ նախագահի՝ պաշտոնից հեռանալուց հետո նրան մեղադրանք առաջադրվի։ Իսկ մինչ այդ կարող են կոմպրոմատային նյութեր հրապարակվել։ 

Իմփիչմենթը՝ հօգուտ Թրամփի

Որքան էլ տարօրինակ է հնչում, սակայն ներկայում Թրամփի վարկանիշն ամենաբարձրն է 2017-ին նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից է ի վեր։ Թրամփին և նրա վարած քաղաքականութանն աջակցում է հարցված ամերիկացիների 49 տոկոսը․ այսպիսին են «Գելափի»՝ հունվարին անցկացված  հարցումների արդյունքները։ 

Սոցիոլոգները, սակայն, չեն կարողացել պարզել, թե ինչով է պայմանավորված Թրամփի վարկանիշի աճը․ այն իմփիչմենթի գործընթացի արդյո՞ւնք է, թե՞ դեր ունի տնտեսական իրավիճակը, արտաքին քաղաքականությունը կամ որևէ այլ գործոն։ 

Աննախադեպ բարձր է նաև Հանրապետական կուսակցության վարկանիշը՝ հարցվածների 51 տոկոսը համամիտ է կուսակցության գործունեության հետ, այն պարագայում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2019-ի սեպտեմբերին հարցվածների միայն 43 տոկոսն էր սատարում կուսակցությանը։ Սա 2005-ից ի վեր կուսակցության արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է։ Մինչդեռ Դեմոկրատական կուսակցության վարկանիշը, ըստ նույն ընկերության հարցման արդյունքների՝ նվազել է՝ 48 տոկոսից դառնալով 45 տոկոս։

Ձախողման հնարավոր հետևանքները

Դեմոկրատ սենատոր Քրիստոֆեր Կունսը դեռ նախորդ տարեվերջին էր ահազանգում, որ եթե Սենատը չպատժի Թրամփին իր արարքների համար և իմփիչմենթի գործընթացը ձախողվի, ապա Թրամփը կստանա անսահման իշխանություն, իսկ նրա վարքը և վարած քաղաքականությունը կդառնան էլ ավելի անկանխատեսելի։ 

Այդ մտահոգությունն ուներ նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը դեռ գարնան էր զգուշացնում՝  իմփիչմենթի գործընթացը կարող է կործանարար լինել երկրի համար։ 

Իսկ իմփիչմենթի ձախողումից հետո Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը վտանգում է ամերիկյան ժողովրդավարությունը, քանի որ իրեն վեր է դասում օրենքից։ Նա հիշեցրել է, որ մարդուն կարող է արդարացնել միայն դատարանը, և չի կարող լինել դատարան առանց  վկաների, փաստաղթերի և ապացույցների։

Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ իմփիչմենթի գործընթացում հաղթելուց հետո, եթե Թրամփը վերընտրվի, ապա նրա վարած քաղաքականությունը թե երկրի ներսում, թե միջազգային ասպարեզում, կլինի շատ ավելի հանդուգն ու անկանխատեսելի։ Իսկ քանի որ նա համարում է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսու հետ զրույցում որևէ անթույլատրելի բան չի եղել, ապա նման խնդրանք-պահանջով նա կարող է դիմել նաև այլ երկրների ղեկավարների։ 

իմփիչմենթ Դոնալդ Թրամփ

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին