f

Անկախ

Անցկացվել է Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողով


Հուլիսի 6-ին մեկնարկեց եռօրյա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մեծ  բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200- ամյակին: 

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Արժևորել Ղևոնդ Ալիշանի հիշատակը նշանակում է հետադարձ հայացք նետել մեր ժողովրդի անցած պատմական ուղուն, ստեղծած մշակութային անանց արժեքներին և գրականությանը, ինչպես նաև այդ ամենի ուսումնասիրման գործում արժևորել Մխիթարյան միաբանության դերը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվել է տարբեր հետազոտողների կողմից, Ալիշանը դարձավ Մխիթարյան հայագիտության և Մխիթարյանների ստեղծած ողջ գրականության հանրագումարը: Ուրախությամբ պետք է նշել, որ գիտաժողովն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր նիստ ներկայացնում է Ալիշանի գիտական ժառանգության մի բնագավառը՝ պատմագիտություն, պատմական աշխարհագրություն, գրականագիտություն, գրականություն և արվեստ: Բաժանմունքներից յուրաքանչյուրն իր հերթին ներառում է տվյալ բնագավառին վերաբերող այն հարցերը, որոնց անդրադարձել է Ալիշանը: Գիտաժողովն առավել ցայտուն վեր կհանի հայ գրականության և հայագիտության զարգացման գործում Ալիշանի ունեցած դերը, կընդգծվի այն ներդաշնակ միասնությունը, որ կար Ալիշան գրողի, գիտնականի և հայրենասերի միջև, որը պայմանավորեց նրա անանց հմայքը»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ  Ալիշանի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը նոր սկիզբ կդառնա Հայոց Նահապետի գիտագրական ժառանգության ուսումնասիրության գործում:
 

Ողջույնի ելույթներով հանդես եկան  ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ   Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը: Այնուհետև տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հայրերից Վահան վարդապետ Օհանյանի՝  Ղևոնդ Ալիշանի նամակագրական ժառանգությունն ամփոփող ժողովածուի էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-ներկայացումը: Ցուցադրվեց Ղևոնդ  Ալիշանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը պատրաստվել է Վենետիկում: 

Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի, Մխիթարյան միաբանության, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշատողներ, վարդապետներ: 

Գիտաժողովի թեմատիկ նիստներում նրանք հանդես կգան շուրջ 60 գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով  Ղևոնդ Ալիշանի գիտագրական ժառանգությունը: Կվերլուծվեն Ալիշանի ստեղծագործությունները,   կներկայացվի, թե ինչպես է Հայոց Նահապետի կերպարն արտացոլվել հայ գրականության և արվեստի մեջ: Մեծ թիվ են կազմում Ալիշանի դեռևս անտիպ աշխատանքները, որոնց մասին տեղեկություններ կտրվեն գիտաժողովի ընթացքում և կներկայացվեն դրանց հրատարակության հետ կապված հարցերը։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան):

Ղևոնդ Ալիշանը (Քերովբէ Պետրոս–Մարգարի Ալիշանեան) ծնվել է 1820թ. հուլիսի 6-ին Կոստնանդնուպոլսում՝ դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830-1832թթ.) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832-1841թթ.)։ Հետագայում աշխատել է Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841-1850թթ., ապա՝ 1866-1872թթ.), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»-ի խմբագիր (1849-1851թթ.), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859-1861)։ 1872թ-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886թ.), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների։ 

Իր գիտական հսկայական ժառանգությամբ Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։

Ղևոնդ Ալիշանը մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում

ՀՀ ԳԱԱ Ղևոնդ Ալիշան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին