f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ հունիսի 21-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 20268-ի, ապաքինվածներինը՝ 9002-ի, մահվան դեպքերինը՝ 350-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ հունիսի 28-ին, վարակվածների թիվը հասավ 24645-ի, որոնցից 13116 -ն առողջացել են, մահացել է 427 մարդ, ընդհանուր կատարվել է 109 173 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ հունիսի 22-ին, հայտնաբերվել էր 320 նոր դեպք,  հունիսի 23-ին՝ 418, հունիսի 24-ին՝ 711, հունիսի 25-ին՝ 771,  հունիսի 26-ին՝ 759, հունիսի 27-ին՝ 662, հունիսի 28-ին՝ 736: 

Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 4377-ով և ընդհանուր թվով շեշտակիորեն մոտենում է 30 հազարին, մահերի թիվն ավելացավ 77-ով: Վարակը շարունակում է տարածվել ավելի մեծ թափով, մի շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը մեծանում է արդեն ավելի քան 4 հազարով, մահացողների թիվը՝ 8 տասնյակով, շաբաթվա ընթացքում եղավ օր, երբ մահացավ 21 մարդ: Հարյուրավոր մարդիկ պառկած են վերակենդանացման բաժանմունքներում ծայրահեղ ծանր վիճակում: Վարակվել են նաև մոտ մեկ տասնյակ պատգամավորներ:

Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսի վարակի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում և ամենաառաջիններից մեկը աշխարհում՝ մեծ տագնապ առաջացնելով ոչ միայն երկրում, այլև աշխարհի մյուս երկրներում: Մասնավորապես բրիտանական BBC News-ը ռեպորտաժ հեռարձակեց Հայաստանից՝ նշելով, որ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրներից է: Մեկնաբանն ասում էր, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ  մեծանում է քննադատությունը վիրուսի դեմ պայքարը տապալելու համար, սակայն իշխանությունները պնդում են, որ երկիրն իրեն չի կարող թույլ տալ ևս մել լոքդաուն:

Փոխարենը պարետատան նիստերից հետո հերթական ճեպազրույցների ժամանակ Փաշինյանը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակի միակ պատճառը  բնակչության անկարգապահությունն է՝ դիմակ չկրելը, միմյանցից ֆիզիկական հեռավորություն չպահպանելը, միմյանց այցելությունները և այլն: Նա գլխավոր մեղավորների շարքում դրեց նաև լրատվամիջոցներին և ֆեյսբուքյան օգտատերերին՝ պնդելով, որ «շարունակվում է կորոնավիրուսի թեմայով հիբրիդային պատերազմը»:

Համացանցում մի տեսանյութ տարածվեց, որը ցույց էր տալիս, թե ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայում «ասֆալտին պառկեցնում» դիմակ չկրողին բերման ենթարկելիս:

Այս իրավիճակում, ըստ լավատեսական կանխատեսումների, վարակման թվերի աճը կանգ կառնի առնվազն երկու-երեք շաբաթից, իսկ նվազման հնարավոր կլինի հասնել երկու-երեք շաբաթից:

Սև երկուշաբթին

Շաբաթը թեժ էր ոչ միայն վիրուսի հաղթարշավի պատճառով: Այս շաբաթը պատմական դարձավ, իսկ երկուշաբթին՝ հունիսի 22-ը, շատերն անվանեցին «սև էջ» երրորդ հանրապետության պատմության մեջ: Մինչ կորոնավիրուսը մեծ թափով տարածվում էր երկրում, իսկ հիվանդանոցներում տասնյակ մարդիկ էին մահանում, ընդ որում՝ ոչ միայն տարեցներն ու քրոնիկական հիվանդություն ունեցողները, այլ երիտասարդ առողջ մարդիկ, խորհրդարանում իսկական խրախճանք էր:

Հունիսի 22-ին Ազգային ժողովը հապճեպ հրավիրված արտահերթ նիստում երկու ընթերցումներով ընդունեց աննախադեպ աղմկահարույց օրինագիծ՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Բավական է ասել, որ պետության իրավակարգի համար այդ խիստ կարևոր նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց մեկուկես ժամում, երկրորդ ընթերցմամբ՝ շատ ավելի արագ: Իշխող ուժը ներկայացրեց օրինագիծը, միայնակ «քննարկեց» այն, միայնակ էլ քվեարկեց: Ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը չէին մասնակցում՝ հայտարարելով, որ այդ գործընթացն ապօրինի է։

Ընդ որում, մինչև երկրորդ ընթերցումը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում իշխող խմբակցությունը հասցրեց ևս մի փոփոխություն քննարկել, որը ևս մեկ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն։ Ըստ այդ փոփոխության՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթը չի ուղարկվի նախագահ Արմեն Սարգսյանին, այլ կհամարվի վավեր Ազգային ժողովի նախագահի հրապարակելու պահից։ Եվս մի միաձայն քվեարկությամբ որոշվեց, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը չի ուղարկվի Սահմանադրական դատարան։

Ըստ ընդունված սահմանադրական փոփոխության՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև լրանա 12 տարին, դրա հետևանքով երեք դատավոր կլքի դատարանը, կընտրվրեն ՍԴ երեք նոր անդամներ, իսկ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չի լինի:

Նախկին մի քանի տապալված փորձերից, մանավանդ չկայացած հանրաքվեից հետո իշխանությունն այսպես՝ երկրի սահմանադրությունը ոտնահարելու գնով լուծեց Սահմանադրական դատարանի կազմը փոխելու իր խնդիրը, և ՍԴ-ն էլ, պետությունն էլ իրոք մտան ճգնաժամի հանգրվան:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք խորհրդարանի ընդունած տվյալ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, և դիմեց «Լուսավոր Հայաստանին» միանալու այդ նախաձեռնությանը (պահանջված թվով ստորագրություններ հավաքելու համար ԲՀԿ–ին պակասում էր ընդամենը երկու ձայն)։ Գրեթե միաժամանակ հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ, որում հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ նախագիծն օրակարգ է մտցվել հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, նաև նշել էր, որ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։

Մինչդեռ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, իբրև թե ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իշխանության առաջադրած իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական չափանիշներին:

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն էլ հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի նշած ուղեցույցով: «Իշխանություններին կոչ եմ անում ղեկավարվել Վենետիկի հանձնաժողովի խորհուրդներով»,- ասել է նա: Բայց այդ կոչը, ինչպես և բազմաթիվ իրավապաշտպանների ու իրավաբանների ահազանգերը մնացին ձայն բարբառո հանապատի: Իսկ վերջիններս արձանագրում էին, որ տեղի է ունեցել խմբակային ծանր հանցագործություն՝ իշխանության յուրացում և սահմանադրության տապալում, պետականության տապալում, որ տանում է պետության տապալման:

Սահմանադրական սարդոստայն

Չորեքշաբթի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ առայժմ չի միանում «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին և այդ հարցին կանդրադառնա միայն Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո, որը նախատեսված է հուլիսի 7-ին: Հանրության փորձագիտական հատվածը և արտախորհրդարանական քաղաքական ուժերն արձանագրեցին՝ այսպիսով  «Լուսավոր Հայաստանը» ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, այլ իշխող կուսակցության կցորդը:

Նույն օրը պարզ դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կեսգիշերին ստորագրել է իր ստորագրության անհրաժեշտությունը վերացնող օրենսդրական փոփոխության տակ։

Հինգշաբթի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքով ազդարարեց, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները, ինչը նշանակում է, որ այդ օրենքը վաղվանից մտնում է ուժի մեջ:

Այս գրառումից քիչ անց երկրորդ նախագահի փաստաբանները Սահմանադրական դատարանից հետ վերցրին իրենց դիմումը՝ ազատելով «Լուսավոր Հայաստանին» սահմանադրական դատարան դիմելու հարցում այդ կաշկանդող հանգամանքից, թեպետ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությհունը սահմանադրական փոփոխությունների հետ: Սակայն այդ քայլն էլ բավարար չէր ԼՀԿ-ին «Բարգավաճ Հայաստանի» դիմումին միանալու համար:

ԲՀԿ-ն այնուամենայնիվ դիմեց Սահմանադրական դատարան, քանի որ ստորագրահավաքին միացավ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ 132 պատգամավորի 25 տոկոսն անում է 26,4, հետևաբար՝ 26: Այսուհանդերձ  դեռ շարունակվում է բնավեճը՝ 0,4 պատգամավորն անում է 0, թե՞ 1 պատգամավոր:

Սակայն դեռ պարզ չէ՝ Սահմանադրական դատարանը ինչ կազմով կքննի այդ դիմումը: Առհասարակ այս դատարանի հետ կապված ոչինչ պարզ չէ: Այն երեք դատավորները, որոնք ըստ փոփոխությունների պետք է լքեն իրենց աթոռը, չեն պատրաստվում դա անել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմք չունեն, ի՞նչ օրենքի հիման վրա, չէ՞ որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը և մասնավորապես դրա 88-րդ հոդվածը չի փոփոխվել: Հրայր Թովմասյանը գնացել է արձակուրդ: Օրենքով նրան պետք է փոխարինի տեղակալը՝ Ալվինա Գյուլումյանը, մինչդեռ Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ պետք է փոխարինի դատարանի ամենատարեց դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հասցրել է շնորհավորել նրան, մինչդեռ դատավորն ասում է, որ չի կարող ստանձնել այդ պարտականությունը, քանի որ չկան անհրաժեշտ իրավական հիմքերը:

Մի խոսքով, և՛ Սահմանադրական դատարանը, և՛ Ազգային ժողովը, և՛ կառավարությունը, և՛ մեծ հաշվով հանրապետությունն ու հանրապետության քաղաքացիները հայտնվել են սահմանադրական սարդոստայնի մեջ, որը հյուսվել է մի պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում անկախ և իրեն ոչ հնազանդ դատավորների գոյությունը:

Բնիկ-ոչ բնիկ երևանցիների բանավեճը

Շաբաթվա վերջում Խորհրդարանն ընդունեց անշարժ գույքի հարկի մասին օրենքի փոփոխությունները, որով շեշտակի բարձրանում է Երևանի կենտրոնի բնակարանների գույքահարկը, քանի որ տվյալ օրենքով հարկը սահմանվում է ըստ շուկայական գների:Համացանցում «Ես բնիկ երևանցի եմ» շարժում սկսվեց, որի հայտարարության տակ հարյուրավոր մարդիկ են ստորագրում: Անմիջապես վեճ սկսվեց, թե ով է իրականում բնիկ, ով՝ ոչ:  Նրանք դեռ կշարունակեն վիճել, սակայն հստակ է մի բան. առանց այդ էլ աղքատացած բնակչությունը մտավ ևս մի բեռան տակ: Այսպես է ահա հեղափոխական կառավարությունն օժանդակում իր բնակչությանը, որի ճնշող մեծամասնությունը վիրուսի պատճառով զրկվել է ապրուստի միջոցներից: Կարևոր է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ապահովել է իր պարգևավճարները՝ ստանալով ևս 40 միլիոն պարգևավճար:  

 

 

 

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին