f

Անկախ

Երևանի կենտրոնի գույքահարկը բարձրացնելով, այնտեղից մաքրում են բնակչությանը, որ հարուստներին տան


Երևանի կենտրոնի գույքահարկը բարձրացնելով, այնտեղից մաքրում են բնակչությանը, որ հարուստներին տան։ Կենտրոնի բնակիչները բողոքի շարժում են սկսել «ես բնիկ երևանցի եմ», բայց քննարկման թեմա է դարձել «բնիկ» բառը՝ պոլիտկորե՞կտ է թե ոչ ։Հին խոսք է՝ «բնիկ երևանցի», որ այժմ օգտագործում են ասելու համար՝ կենտրոնը չի կարելի խլել էնտեղ ապրողներից, ու տալ հարուստներին։

Սփյուրռահայ մտավորական Անդրանիկ Պետրոսյանը ներկայացնում է գույքահարկի բարձրացման գաղափարախոսական արմատները

Antranig Bedrossian

Քաղաքներու կեդրոնը զարգացնելու կապիտալիստ լուծումն է այդ։ Եւրոպական եւ հիւսիս ամերիկեան շատ մը քաղաքներ այդ ձեւով զարգացած են։ նոյնը մոնրէալում։ քաղաքի կեդրոնէն այս ձեւով հեռացուած են աղքատ, պարզ դատակարգի մարդիկը։ կեդրոնը վերապահուած է գործարարներուն, տեղացի եւ դուրսէն եկողներուն։ David Harvey , անգլիացի ամերիկացի մարքսիստ աշխարհագրագէտ քանի մը գրքերով կ՚անդրադառնայ քաղաքաշինութեան այս քաղաքականութեան մասին եւ անոր հետեւանքը բնակչութեան վրայ։ հայաստանի իշխանութեան այս լիբերալ քաղաքականութիւնը կը հետեւի այդ ուղղութեան։ կառավարութիւնը հարազատ կապիտալիստական է։ Երեւան քաղաքի բնակչութիւնը կեդրոնական մասը պիտի «զտուի»։ Շուկայի հիման վրայ եղած գոյքահարկը թէ կառավարութեան հասոյթները կ՚աւելցնէ եւ թէ ալ այս զտումը կը կատարէ։ հիմա ժողովուրդը թող հասկնայ։ կապիտալիստ համակարգ կ՚ուզէին, հետեւանքները պիտի կրեն։ Այն որ չկրնար վճարել այդ հարկերը, պիտի վաճառէ իր ունեցածը եւ ծայրամաս պիտի փոխադրուի։ Այսօր «ոնրէալի կեդրոնը պարպուած է այդ տեսակ ժողովուրդէն։ մոնրէալի աղքատ արեւելք փոխադրուած են բոլորը։ հիմա պիտի հասկնան խորհրդային վարչակարգի կարգ մը դրական կողմերու կորուստը։ բայց ուշ է արդէն։ մինչեւ յաջորդ համաշխարհային սոցիալիստական զարթօնքը որ պիտի գայ, բայց ոչ առանց արիւնայեղութեան։ իշխանութիւնը ժողովրդի անունով կը գործէ ժողովրդի շահերուն դէմ եւ ի նպաստ հարուստ դասակարգին։

«Զտում»ը անխուսափելիօրէն պիտի ըլլայ։ Երեւանի կեդրոնը պիտի պատկանի տեղացի հարուստներուն, սփիւռքահայ եւ օտար հարուստներուն։ ժամանակի ընթացքին պիտի վերանան նաեւ հայկական մշակութային կեդրոններէն շատեր, սպասարկելու համար օտատ եւ հարուստ հայերու ճաշակին։

Այս մոտէլը կրնայ տարածուիլ ամբողջ Հայաստանով մէկ եւ միւս քաղաքներու կեդրոններն ալ պիտի ենթարկուին նոյն զտման քաղաքականութեան իր բոլոր վատ հետեւանքներով պարզ ժողովուրդին վրայ։

ՆՓ վարչակարգի «յեղափոխական» կեղծ բարեփոխումները հոն կը տանին։ Չկայ կազմակերպուած ձախակողմեան ուժ որ այս օրէնսդրական կապիտալիստական փոփոխիւթիւններու առաջքը առնէ։ ՆՓ եւ իր թիմի «յեղափոխական արժէքներու» հիմքը ծայրահեղ կապիտալիստական եւ ապագայ նոր յեղափոխութեան տուն տուող պատճառ։ Փաշինեանը սոցիալական ուղղուածութիւն չունի։ Եւ յեղափոխութեան արժէքները կը խարսխէ կապիտալիզմի վրայ, իբրեւ թէ իզմերէ հեռու է։ Սա խաբկանք է։ ժողովուրդն ալ գաղափարական գետնի վրայ անպատրաստ։ Ձախի մտքի կեդրոնները պէտք է զարգանան, պայքարը յառաջ տանելու համար։ Դժբախտաբատ ձախը չկայ որ դէմ դնէ եւ թոյլ չտայ այս զարգացումները։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում գույքահարկի թանկացում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին