f

Անկախ

Բուքիքիոյի կարևոր արձանագրումները և եվրոպական կառույցների կարևոր ընտրությունը


ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը պարունակում է այն առավելագույնը ինչ կարելի էր ակնկալել այդ հանձնաժողովից:

Հիշենք, որ Վենետիկի հանձնաժողովը եվրոպացի անկախ իրավաբաններից բաղկացած խորհրդատվական հանձնաժողով է և չունի քաղաքական գնահատականներ տալու ոչ լիազորություն և ոչ էլ գործառույթ: Այլ խոսքով Վենետիկի հանձնաժողովի նախագահից չէր կարելի սպասել դատապարտել կամ հաստատել ՍԴ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների քայլերը: Այդ կապակցությամբ քաղաքական գնահատականների պիտի սպասել Եվրոպայի հանձնաժողովի և ԵԽԽՎ-ի պես կառույցներից, որոնք կարծում եմ շատ չեն ուշանալու:

Այդուհանդերձ Բուքիքիոն իր պատասխան նամակում կատարել է մի քանի չափազանց կարևոր արձանագրում, որոնք կարող են և պիտի որ հիմք ծառայեն եվրոպական կառույցների քաղաքական գնահատականների համար:

Առաջին՝ Բուքիքիոն պատասխան նամակում Հրայր Թովմասյանին դիմել է որպես «Հարգելի նախագահ», ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ չբաժանելով իշխանությունների տեսակետը Վենետիկի հանձնաժողովի նախագահը շարունակում է ՍԴ նախագահ ճանաչել Հրայր Թովմասյանին:

Երկրորդ՝ Բուքիքիոն ցավ է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն անտեսել են Եվրոպական հանձնաժողովի իրավական խորհրդատվական կառույցը համարվող Վենետիկի հանձնաժողովի տեսակետները: Վենետիկի հանձնաժողովն իր տեսակետներում հիմք է ընդունում իրավական մասնավորապես եվրոպական չափանիշներն ու արժեքները: Վենետիկի հանձնաժողովի տեսակետների անտեսումը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել եվրոպական արժեքների հանդեպ:

Երրորդ՝ Բուքիքիոն կոչ է արել հարգել Սահմանադրությունը միևնույն ժամանակ ընդգծելով, որ «Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջը»: Հիշյալ կոչն անուղղակի կերպով հաստատում է Հայաստանի իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության դրույթների կոպիտ խախտումների անընդունելի փաստը:

Այս պահին գնդակը գտնվում է եվրոպական քաղաքական կառույցների դաշտում:

Նրանք ունեն երկու ընտրություն: Կամ համարժեք գնահատական տալ Հայաստանի իշխանությունների կողմից սահմանադրական կարգի տապալմանը և կամ շարունակելով աչք փակել նման քայլերի դիմաց, մասնավորապես համավարակի պայմաններում վտանգավոր նախադեպ ստեղծել եվրոպական տարածքում արդեն իսկ նման հակումներ դրսևորած այլ իշխանավորների համար:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Վենետիկի հանձնաժողով Սահմանադրական դատարան Ջիանի Բուքիքիո

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին