f

Անկախ

Գույքահարկի բարձրացումը ներդրումների եւ տնտեսության անկման կհանգեցնի. «Լուսավոր Հայաստան»


ՀՀ կառավարությունն առաջարկում է վերացնել չհարկվող շեմերը բնակարանների եւ սեփական տների համար. մինչեւ 10 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարանների եւ մինչեւ 7 միլիոն դրամ արժեք ունեցող բնակելի տների համար պետք է սահմանվի 0.05 տոկոս հարկ: Այս մասին հունիսի 24-ին տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Դա, ըստ փոխնախարարի, կօգնի վերանայել սեփականության իրավունքը եւ ամրացնել հարկային մշակույթը վճարների առումով:

Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար իշխանությունները նախատեսում են նոր համակարգինանցնել առաջիկա չորս տարվա ընթացքում:

Մասնավորապես, 2021 թվականին քաղաքացիները ստիպված կլինեն վճարել նոր հարկի ընդհանուր գումարի 25 տոկոսը, որը հաշվարկվում է նոր գների եւ անշարժ գույքի գների հիման վրա: Ընդ որում, 2022 թվականին Հայաստանի բնակիչները ստիպված կլինեն վճարել ընդհանուր հարկային նշաձողի 50 տոկոսը, 2023 թվականին՝ 75 տոկոսը: Հարկային նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի մինչեւ 2024 թվականը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր հերթին մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ նոր գույքահարկի սահմանումը բնակչության հարկային բեռի ավելացման, գների կտրուկ անկման եւ շինարարության ոլորտի անկման կհանգեցնի, ինչն իր հերթին տնտեսական անկման, ներդրումների, շինանյութերի վաճառքի կրճատման կբերի եւ այլն:

Լուսավոր Հայաստան

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին