f

Անկախ

Դուք, որ պատրաստ եք քծնել և ծառայել ցանկացած մարդու, միայն թե նա լինի իշխանության կրող, արդյոք գիտե՞ք՝ ինչ է սկզբունքը և բարոյականությունը. Սիմոնյան


ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դուք, որ հաճույքով վիրավորում եք մարդու, ում չեք ճանաչում, չգիտեք՝ ինչ ճանապարհ է անցել, ինչ խոչընդոտներ է հաղթահարել և հանուն ինչ գաղափարի է դեռ մնում աննկուն,

Դուք, որ պատրաստ եք քծնել և ծառայել ցանկացած մարդու, միայն թե նա լինի իշխանության կրող,

Եվ դուք, որ ձեր օրինակով ամեն գնով նպաստում եք մարդկանց ու հասարակության բարոյական դեգրադացմանը,

Արդյոք գիտե՞ք՝ ինչ ասել է սկզբունք և բարոյականություն։

Իհարկե, ոչ։

✅ Որովհետև, երբ 2008թ֊ի հայտնի դեպքերի ժամանակ մարդիկ համատեղ պայքարում, ապա իրենց տներում պատսպարում էին ցույցերում ծեծված ու հազիվ մազապուրծ մարդկանց՝ անտեսելով քրեական հետապնդումը, դուք կրկին վիրավորում էիք այդ մարդկանց և փառաբանում օրվա իշխանություններին։

✅Երբ համալսարաններում իշխանությունները տարածում էին սեփական ձեռքերը կուսակցականացման միջոցով, իսկ նույն մարդիկ, ուսանող տղաներն ու աղջիկները, իրենց կարիերայի վրա խաչ քաշելով, պայաքարում էին դրա դեմ, դուք կրկին վիրավորում էիք այդ մարդկանց և փառաբանում օրվա իշխանություններին։

✅Երբ այդ մարդիկ, անտեսելով իշխանությունների առաջարկություններն ու հետապնդումները, չէին շեղվում սեփական սկզբունքներից և իրենք իրենց քրտինքով վաստակում էին քիչ, բայց սեփական աշխատանքի արդյունքը, դուք, օրվա իշխանությանը մատուցած տարաբնույթ ծառայությունների արդյունքում մեծացնում էիք սեփական ստամոքսը կամ մարմնի այլ մասերը և կրկին վիրավորում այդ մարդկանց, փառաբանում օրվա իշխանություններին։

Ամեն դեպքում, քամիները շատ են փչելու և տարբեր կողմից, բայց էլի իմ նշած մարդիկ շարունակելու են մարտնչել հանուն իրավական պետության և ուժեղ Հայաստանի, իսկ դուք շարունակելու եք վիրավորել նրանց ու փառաբանել օրվա իշխանություններին։

Բայց պետությունը կառուցվելու է սկզբունք և բարոյականություն ունեցող մարդկանց ամենօրյա պայքարի արդյունքում...

Տարոն Սիմոնյան ՖԲ Գրառում

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին