Մենք ոչ մի հարցով մտավախություն չունենք. «Լուսավոր Հայաստանի» ուժերը որեւէ այլ օրակարգով չեն կարող օգտագործվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԼՀԿ-ն մտավախություն չունի՞, որ իր ուժերը կարող են օգտագործվել ԲՀԿ-իշխանություն քաղաքական հակամարտության եւ այլ քաղաքական օրակարգեր սպասարկելու համար:
«Մեր ուժը հասել է քաղաքական հասունության այն մակարդակին, որ մենք մտավախություններով մեր օրակարգերը չենք վերանայում: Եթե մի բան որոշում ենք անել՝ անում ենք: Հիմա ցանկացած որոշում կարող է շահարկվել: Քաղաքական ուժը պետք է իր ողնաշարը պահի»,-ասաց նա: