f

Անկախ

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում կասֆալտապատվի ութ փողոց, կկառուցվի ջրահեռացման և ոռոգման համակարգ


Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի ութ փողոց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 63 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 42 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը:

Ծովինարի համայնքապետարանից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ասֆալտապատվելու են 3-րդ թաղամասի 4-րդ, 19-րդ, 6-րդ, առաջին թաղամասի 5-րդ եւ 7-րդ, 8-րդ թաղամասի 18-րդ, 6-րդ թաղամասի 2-րդ փողոցները:

«Բոլոր փողոցները ճյուղավորվում են գյուղի կենտրոնական ճանապարհից, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է նախորդ տարիների ընթացքում: Հիմա մեզ մնում է մտածել բոլոր այն երկրորդական ճանապարհների հիմնանորոգման մասին, որոնք կարիք ունեն արդիականացման ու բարեկարգման:Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրի իրականացման արդյունքում մեր համայնքի հարյուրավոր ընտանիքների կյանքում կարձանագրվի բարելավման ու առաջընթացի լուրջ քայլ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Ծովինար համայնքի ղեկավարը:
Ծովինարի ոռոգման եւ ջրահեռացման համակարգի կառուցման համար նախատեսված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 19 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 13,3 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5,7 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինարի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ ջրահեռացման եւ ոգռոգման առուները կառուցվում են երկաթբետոնյա կիսախողովակներով, շուրջ 430 գծամետր երկարությամբ: 330 գծամետրը կառուցվելու է 3-րդ թաղամասի 19-րդ փողոցում, 100 գծամետրը՝ 4-րդ թաղամասի 3-րդ փողոցում:

«Առուների կառուցմամբ երկու կարեւոր խնդիր է լուծվում:Առաջին հերթին կարգավորվում է հիմնանորոգվող ճանապարհների ջրահեռացման, երկրորդ հերթին՝ ոռոգման ջրի կանոնավոր ու անկորուստ մատակարարման խնդիրը:Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի ինչպես տնամերձ, այնպես էլ սեփականաշնորհված հողամասերի ոռոգումը շուրջ 25 հեկտար տարածքում: Շինարարական աշխատանքները կմենկնարկեն առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Ծովինարի համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին