f

Անկախ

Ունենք առաջընթաց. Դավիթ Անանյանը հասկացավ, որ պետք է արագ փախչել խորտակվող նավից. Միքայել Մինասյան


Ունենք առաջընթաց. Դավիթ Անանյանը հասկացավ, որ պետք է արագ փախչել խորտակվող նավից. Միքայել Մինասյան

21:11, 06.06.2020

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն

 


 

Ունենք առաջընթաց, դրա առաջին մասը վերաբերվում է ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանին, որը խելոք մարդ լինելով, հասկացավ, որ պետք է արագ փախչել խորտակվող նավից: Իր հերթական տեսաուղերձում նշել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Իհարկե, դա իրեն չի փրկելու պատասխանատվության իր բաժնից, բայց գոնե մենք կարող ենք վստահ ասել, որ պարոն Անանյանը վերջնական չի խելագարվել»,-ասաց նա:

 

 

«Իսկ առաջընթացի երկրորդ մասը վերաբերում է մեր նախորդ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ներվերը չդիմացավ եւ նա հանձնարարել է ստի կայսրությանը, որ իմ պորտը տեղը դնեն՝ հորինելով սուտ փաստեր:

Հերքման գործընթացը գլխավորեց ՀՀ վաստակավոր հերքիչ, նույն ինքը աներձագ Հրաչը: Եկեք ներենք Հրաչին, որովհետեւ բնությունն այդքան էլ շռայլ չի գտնվել նրա նկատմամբ:

Եկեք թերթենք այս էջը եւ հասնենք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, ում նույնպես ստի կայսրությունը իջեցրել էր հրահանգ հերքելու: Բայց նա որպես պրոֆեսիոնալ եւ ոչ հմուտ մանիպուլյատոր հերքում էր մի բան, որը ես երբեք չեմ դրել կասկածի տակ, որ ՕՍԱ-ԱԿՄ-ները լավ զենք են եւ ՀՀ զինված ուժերը դրա կարիքն ունեն:

Փաստը, որ այդ զենքը արտադրված է 80 կամ 70 թվականներին բացարձակ ոչինչ չի որոշում: Բայց երբ հանդիպեք վարչապետին իրենից հարցրեք, որովհետեւ մի ամբողջ կյանք ինքը քարոզել է մի ուրիշ բան:

Պարոն գեներալ ես տամ հարցեր, որոնք դուք հնչեցրեք վարչապետի մոտ.

հարց համար 1. Եղե՞լ է արդյոք փաստ, որ ՀՀ անունից ոմն պարտոն Դավիթ, նույն ինաը՝ Դավիթ Գալստյանը, ունենա լիազորագիր՝ պատվեր իջեցնելու ՌԴ զենք եւ զինամթերք արտադրողների մոտ, որից հետո 100 միավորից 60-ը ըստ պայմանագրի ուղարկի Հայաստան, իսկ մնացած վաճառի Միջին Արեւելքում՝ երրորդ երկրի: Շահը տարբերությունն է ռուսական շուկայի եւ նույն այդ զենքի միջազգային գների մեջ: Եթե վարչապետը հաստատի, որովհետեւ նա չի կարող ձեզ խաբել, օգտվելով առիթից հարցրեք, թե շահույթը ոնց են կիսել, որովհետեւ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն ագահ է, խեղճ Դավիթ Գալստյանին հո շատ չեն նեղացրել:

Պարոն գեներալ, երկրորդ հարցը. 27 մլն դոլարանոց գործարքը արդյոք ունեցել է այլընտրանքային առաջարկ, եղե՞լ է առաջարկ այլընտրանքային առաջարկ Բելառուսից նույն գումարով ավելի արդիական, ավելի շատ քանակի ՕՍԱ-ԱԿ վաճառելու: Եղե՞լ է, թե ոչ: Ինչո՞ւ եք որոշել այդ պատվերն առանց մրցույթի իջեցնել Դավիթ Գալստյանի օֆշորի վրա, ինչու 27 մլն դոլարով, ինչու Հորդանանից: Չէ որ այդ զենքերը 2016-ից սպասում էին իրենց գնորդին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պետք է փող աշխատեր:

Պարոն գեներալ, հնարավորություն կա՞ր, որ դուք ուղիղ բանակցեինք եւ գնեիք այս զենքերը Հորդանանից, որովհետեւ վաճառողը մասնավոր չէր, վաճառողը Հորդանանի  ՊՆ-ն էր: Ինչու պետությունների միջեւ մտավ օֆշորը: Իսկ պատասխանը շատ պարզ է, որովհետեւ 27 մլն դոլարանոց գործարքի ինքնարժեքը, ըստ մամուլի, 3,5 մլն դոլար է: Եթե այդ 3,5-ին ավելացնենք եւս 3,5 մլն դոլար ճանապարհածախսի ու նորոգման համար, ապա 20 մլն դոլարը նստել է օֆշորի հաշիվներին, կարդացեք Նիկոլ Փաշինյանի գաղտնի գրպաններում:

Արդյոք հնարավոր էր 27 մլն դոլարով գնել ավելի արդիական, ժամանակակից եւ իրականում 2019-2020 թվականների զենք: Օրինակ կարող էին դիմել ՌԴ հայտնի կոնցեռներից մեկին՝ «Սոզվեզդիա»-ին, որն արտադրում է գերժամանակակից ՀՕՊ միջոցներ: Ինչու այդ կազմակերպությանը, որովհետեւ ադյ ընկերության գորխծարաններից մեկը գտնվում է մի քաղաքում, որը շատ հարազատ է դարձել ՀՀ վարչապետի ու իր ընտանքի անդամների համար: Իհարկե, ես խոսում եմ Վորոնեժի մասին:

Պրոպագանդան ասում է, որ ես իրավունք չունեմ խոսել, հարցեր տալ, որովհետեւ ես Սերժ Սարգսյանի փեսան եմ, իսկ Դավիթ Գայստյանը Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր զենք ծախում ՀՀ զինված ուժերին: Որպեսզի պատասխանեմ սկզբից, պետք է սկսեմ վերջից. Ես բոլորի անունը տալու եմ, բոլոր այն մարդկանց, որոնք այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ-ի կործանմանը սատարում են: Բոլոր այդ մարդիկ պետք է իմանան, որ Հայաստանի ժողովրդի շահերն ավելի կարեւոր են, քան իմ եւ իրենց հարաբերությունները: Երկրորդ, նախկին իշխանությունների ժամանակ Դավիթ Գալստյանը չի ունեցել մոնոպոլ իրավունք զենք վաճառելու ՀՀ ԶՈՒ-ին, որովհետեւ Հայաստանի ԶՈՒ-ն զենքի մի մասը ստանում էր անվճար որպես ռազմատեխնիկական աջակցություն ՌԴ-ից, մյուս մասն էլ գնում էր տարբեր երկրներից, ներառյալ Ռուսաստանը, նաեւ տարբեր ընկերություններից, այդ թվում Դավիթ Գալստյանի ընկերությունից:

Ինչ վերաբերում է նրան, որ ես Սերժ Սարգսյանի փեսան եմ եւ ժառանգում եմ նրա մեղքերը: Ես պատրաստ եմ ժառանգել Հայաստանի բոլոր ղեկավարների մեղքերը, ընդհուպ մինչեւ Ալեքսանդր Մյասնիկյանի, որի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանը գործեց իր քաղաքական ամենամեծ եւ առաջին մեղքը՝ կազմակերպեց մարտի 1-ը, եւ այդ մեղքը Նիկոլ Փաշինյանը չընդունեց»,-ասել է Միքայել Մինասյանը:

Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյան Դավիթ Անանյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին