РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխել է դիմակներ և ձեռնոցներ կրելու վերաբերյալ խորհուրդները։ Գրում է Gazeta.ru-ն:
Այժմ կազմակերպությունը խորհուրդ է տալիս պաշտպանական միջոցներ կրել հասարակական տրանսպորտում և խանութներում:
Ավելի վաղ խորհուրդ էր տրվում դիմակներ և ձեռնոցներ օգտագործել միայն այն անձանց, ովքեր վարակված են կորոնավիրուսով:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: