f

Անկախ

Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու փոխարեն, ավելի կարևոր գործեր կան)


Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու փոխարեն, ավելի կարևոր գործեր կան)։ Ձեր յուրաքանչյուր գրառումից հետո գրագետ, թե անգրագետ, իր գռեհիկ կարծիքն է հայտնում, դուք դրանք կարդալուց լա՞վ եք զգում։ Հասարակությանը վերջնականապես մի տարեք անդունդ։ Ժամանակին նախկին երեք նախագահներին մեղադրում էին հեռուստաեթերը օճառային օպերաներով լցնելու համար, կարծիք կար, որ հասարակությանը զբաղեցնելու, մտածելու ունակությունը կորցնելու համար էր արվում, որ բողոքի զանգվածային դրսևորումներ չլինեն։ Այսօր դուք դարձել եք Ձեր իսկ ստեղծած օճառային օպերայի հերոսը։ Ամեն ինչ պտտվում է Ձեր շուրջ։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Ձեր շնորհիվ հասկացա, թե ինչքան չկայացած, ինչքան նախանձ, ուրիշների հաջողություններից ընկճախտի մեջ հայտնվող, անդաստիարակ, անխելք, մտածելու ունակություն չունեցող, հայհոյանքը որպես աղոթք օգտագործող հասարակության հետ գործ ունենք։ (Շատերը թաքնված այլ մարդկանց անվան ներքո)։

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ կին, որպես հայ մայր, խնդրում եմ, օգտվելով համաճարակի այս տխուր ժամանակաշրջանից, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը, սկսեք սեր տարածել, հարգել բոլորին, չօգտագործել վարչապետին ոչ հարիր արտահայտություններ։ Խոսե՛ք կարևորից, գործե՛ք արժանապատիվ։ Վերջապես դարձեք բոլորի վարչապետը։ Համոզված եմ, որ եթե դուք հանդես գաք նման ուղերձով, շատ բան կփոխվի։ Հակառակ դեպքում դուք եք հայտնվելու անհանդուրժողականության փոսում։ Ոչինչ հարատև չէ, մի օր վերևում եք, մի օր՝ ներքևում, բարի լինելն այս դեպքում անհրաժեշտություն է։

Ամենայն հարգանքով։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Հ.Գ. երեկ աղջիկս տնից դուրս էր եկել, մոտակա այգում գիրք կարդալու, մոռացել էր դիմակ վերցնել, ոստիկանը մոտեցել էր, հարցրել ինչու չունի դիմակ, աղջիկս ներողություն էր խնդրել և ցանկացել էր վերադառնալ տուն, ոստիկանը մոտակա դեղատնից դիմակ էր գնել և ճանապարհել նրան։ Երեկ այս մեկ արարքից աշխարհն իմն էր, ուրեմն ամեն ինչ կորսված չէ։ Ես հավատում եմ, որ մենք շատ լավն եք, սեղմե՛ք մարդկանց բարության կոճակը։ Թե չէ մաղձի ու չարության տեղատարափի պայմաններում ապրելը շատ դժվար է։

Աստղիկ Ավետիսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան բաց նամակ

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին