f

Անկախ

Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը


 

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում  կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն:

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում են միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիրը: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատել է և թույլատրել կնքել պայմանագիր ընկերությունների միջև տասը տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: 

Եվ այս ամենը հատկապես հետաքրքիր է նրանով, որ բոլոր փաստաթղթերը ստացվել են այնպիսի ժամանակում, երբ ըստ մամուլում եղած տեղեկությունների ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը ՌԴ-ում ուներ մեծ խնդիրներ և Ռուսաստանում persona non grata էր հայտարարվել:

Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։

«Արտադրության առաջին փուլում  AK103 ավտոմոտների պահեստամասերը ստանալու ենք և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում ՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո, կսկսենք երկրորդ  փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայով»,- պատմեց Գարդիենկոն: Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս  ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։

Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ․ ներգրավվելու են հիմնականում ՀՀ ԶՈՒ-ում ծառայած պահեստազորի սպաներ, ովքեր ունեն զենքի հետ վարվելու փորձ։ «Նրանք և՛ պետք է հավաքեն, և՛ ստուգեն, և՛ վերահսկեն գործընթացը»,- նշեց մեր զրուցակիցը։ Այդ մասնագետները արդեն ընտրված են: Հայաստանի պատմության մեջ առաջին և դեռևս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման:

«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ ներկայացուցիչ Լևոն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ արտադրամասում տեղակայված բոլոր հատուկ սեղաններն ու սարքավորումները, որոնք օգտագործվելու են բուն արտադրության պրոցեսում, պատրաստված են Հայաստանում ընկերությանը ռուսական կողմից տրված տեխբնութագրերի հիման վրա։ «Արտադրամասի տարածքը զինված է անվտանգության համակերգերով և վանդակաշարերով»,- նշեց մեր զրուցակիցը:  

Անվտանգության համակարգերը՝ շարժման տվիչները, անվտանգության տեսախցիկներն ու հակաառևանգման համակարգերը, անբողջությամբ համապատասխանում են նման արտադրության համար ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։

Մոտ ապագայում  նախատեսում է սկսել տեղական պահանջներին համապատասխան գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքերի արտադրություն, որոնց նախագծման համար ինժեներներն աշխատել են առաջնագծում, ՀՀ ԶՈւ-երի զորամասերում ուսումնասիրվել և քննարկվել են մարտավարատեխնիկական բնութագրերը, հաշվի են առնվել մեր սահամաններն ու տարածքային առանձնահատկությունները։

Կոնցեռնի նախագծերից է նաև Աբովյան քաղաքում 2 խոշոր վերանորոգման արտադրամասերի ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը մոտ 8 հազար ք/մ է։  «Կա 3-4 հիմնական ուղղություն՝ զենքի հավաքում,  ավտոմոբիլային տեխնիկայի կապիտալ վերանորոգում՝ ռուսական և սովետական տեխնոլոգիայով՝ իրենց փաստաթղթավորմամբ,  տանկային տեխնիկայի վերանորոգում, զենքի արտադրություն և հավաքում, ինչպես նաև  տարբեր տրամաչափերի փամփուշտների արտադրություն»,- նշեց Գարդիենկոն: Այս տարվա հուլիսին կսկսվի նաև այս գործարանային համալիրի շինարարական աշխատանքները:

Փամփուշտների և զենքի արտադրությամբ զբաղվելու է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն։ Արտադրության համար կիրառվում են ամենաարդիական նոր տեխնոլոգիաներ, որոնք ընկերությունն արդեն ունի: Արտադրվելու են մի քանի տեսակի փամփուշտներ:

Անգամ կորանավիրուսի տարածման պայմաններում Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ձեռնարկության գործարկման համար ստացվել են: 

 

«Կալաշնիկով» ինքնաձիգ Ռուսաստան Իգոր Գարդիենկո «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին