f

Անկախ

ՔՊ-ի և նրա յուրաքանչյուր անդամի պատասխանատվության հարցը


«Ոմանք դավաճանում են իրենց կուսակցությանը՝ հանուն իրենց սկզբունքների, իսկ ոմանք դավաճանում են սկզբունքները՝ հանուն կուսակցության»։

Բենջամին Դիզրաելի, Բրիտանիայի վարչապետ, 19-րդ դար

 

Հայաստանն ունի պառլամենտական կառավարման մոդել: Դա նշանակում է, որ քաղաքական միավորները կուսակցություններն են՝ չկան մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ ու չկա համապետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ: Կառավարությունը կազմում է ընտրություններում հաղթած կուսակցությունը և հետևապես՝ պատասխանատու է դրա համար: Հայաստանում իրականացվող քաղաքականության համար պատասխանատու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ «Իմ քայլը» դաշինքը ֆիկցիա է՝ կազմված լոկ այն բանի համար, որ անվանումում լինի «քայլ» բառը։ Սակայն, ՔՊ կուսակցությունը, որն ըստ Սահմանադրության՝ պատասխանատու է քաղաքական որոշումների համար, կարծես թե գոյություն չունի։ Որպես քաղաքական սուբյեկտներ գոյություն չունեն նաև ՔՊ-ականները:

 

«Բոլոր կուսակցություններում, համախմբումներում, աղանդներում ամենատգետները միաժամանակ ամենանվիրյալներն են»։

Ալեքսանդր Պոուպ, անգլիացի պոետ, 18-րդ դար

 

Հեղափոխությունները կուսակցությունները չեն իրականացնում: Հեղափոխություններն իրականանում են ժողովրդավարական շարժումների միջոցով, որում ներգրավվում են բազմաշերտ զանգվածները և տարաբնույթ, երբեմն իրարամերժ գաղափարականացված խմբավորումներ: Դա համընդհանուր խանդավառության ու եղբայրության կարճատև պահերին է լինում: Հետագայում սկսվում է իշխանության համար պայքար, որի արդյունքում տեղի են ունենում պառակտումներ: Դա ցավալի օրինաչափություն է: Կուսակցականությունները սպանում են հեղափոխությունները, իսկ հեղափոխական կուսակցությունների գործելակերպը լինում է դաժան ու անողոք՝ «Մենք իշխանությունը հանձնելու համար չենք բարիկադներ բարձրացել»: Հեղափոխությունները բախտախնդիրների համար ոսկե ժամանակներ են, նրանցից շատերի համար միակ հնարավորությունն իրենց ինչ-որ կերպ իրացնելու համար և այդ պատճառով նրանք պատրաստ են ցանկացած անօրինականության դեպքում գնալ կոմպրոմիսների։

 

«Ցանկացած կուսակցության մեջ որքան անհատը խելոք է, այնքանով ավելի նվազ է պատկանում իր կուսակցությանը»

Ստենդալ, ֆրանսիացի գրող, 19-րդ դար

 

2018-ի զանգվածային շարժման միջոցով տեղի ունեցած իշխանափոխությունը չափից շուտ կուսակցականացվեց, այսինքն՝ ցույց տվեց իր իրական դեմքը․ պայքար՝ հանուն իշխանության ու իշխանության կողմից տրված առավելությունների: Իշխանափոխությունից հետո անմիջապես ձևավորված կառավարությունը կուսակցությունների կոալիցիայից էր բաղկացած: Դա համաժողովրդական նպատակների ու իղձերի համար ձևավորված կառավարություն չէր ու չէր էլ կարող այդպիսին լինել:

Ժողովրդական շարժումները կարևոր ու նշանակալի նպատակի համար են գոյանում, իսկ կուսակցությունները` իշխանություն նվաճելու համար: Սա է անողոք իրականությունը, որն երկար ժամանակ թաքցվում էր «ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի» կարգախոսի տակ՝ առանց որևէ հստակ նպատակ հայտարարելու:

 

«Ով ունակ է մտածելու, որպես կուսակցության անդամ պիտանի չէ․ նա իր մտքով հեշտությամբ քանդում է կուսակցության պարիսպները»

Նիցշե, գերմանացի փիլիսոփա, 19-րդ դար

 

Այսօրվա կառավարության ձախողումների համար պատասխանատու է ՔՊ կուսակցությունը և այդ կուսակցության յուրաքանչյուր անդամ՝ անկախ իր մտավոր ունակությունից, զբաղեցրած դիրքից, անկախ նրանից, որ այդ կուսակցության անդամները վերածվել են ձայնազուրկ ամբոխի, որը վավերացնում է մեկ մարդու որոշումները: Սակայն կառավարության հաջողությունների ու ձախողումների համար քաղաքական պատասխանատուն ոչ թե այդ անձն է, այլ ողջ կուսակցությունը, նաև նրա յուրաքանչյուր անդամ, առավել ևս յուրաքանչյուր մանդատավոր: Դա է Սահմանադրության պահանջը:

Պատահական չէ, որ ըստ Սահմանադրության նորմի, երբ ԱԺ-ն երկու անգամ չի կարողանում ձևավորել կառավարություն, ապա խորհրդարանն արձակվում է: Դա միջազգային փորձի վրա հիմնված կանոն է: Գործող խորհրդարանը, այսինքն ՔՊ-ական մեծամասնությունն ունի շանս ձևավորելու նոր կառավարություն` նոր վարչապետով, սակայն դրա համար ՔՊ-ն պետք է դառնա իսկական կուսակցություն, որտեղ կարող են հնչել տարբեր տեսակետներ, տեղի ունենալ դեբատներ, այսինքն այն պետք է դառնա քաղաքական մարմին:

Այսօր այդ կուսակցությունն ունի հնարավորություն փորձելու վերածվել իրական կուսակցության, հետո նման հնարավորություն չեն ունենա։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Attachments area

 

Ստեփան Դանիելյան կուսակցություն

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին