f

Անկախ

Իմ հասցեին ասվածին ու արվածին չեմ արձագանքելու, բայց չեմ թողնելու, որ փորձեք հիասթափեցնել երիտասարդ ու լավ մասնագետներին


Ե՞րբ եմ ես ստատուս գրում. հազվադեպ, երբ նյարդերս վերջնական տեղի են տալիս: Դա երևի բոլոր ընկերներս նկատել են: Ե՞րբ եմ այդքան ջղայնանում. սովորաբար, երբ փորձում են ցեխ շպրտել կրտսեր գործընկերներիս վրա: Եվ ուրեմն, պատահել է: Իմ սիրելի

Anna Hovhannisyan-ը ռեպորտաժ էր պատրաստել լացող ուռենիներ տնկելու կառավարության ծրագրի մասին: Վարչապետն ասում էր, թե, ծառը 50 դրամով տնկելով, մարդը կկարողանա մեկ օրում աշխատել 10 հազար դրամ: Ի՞նչ էր արել Աննան: Գնացել էր այն մարզ, որտեղ ևս ուռենի են տնկելու, հանդիպել երկրի լավագույն բնապահպաններից մեկին, որի վարկանիշը կասկածի տակ առնող չկա: Հրաչիկ Միրզոյանը լավ մասնագետ է: Եվ նրանք միասին հաշվարկել էին, թե որքա՞ն է խելամիտ կառավարության առաջարկը: Երեկ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակը Աննա Հովհաննիսյանի ռեպորտաժն է տարածել ու հորդորել չվերածել լրագրությունը զրպարտության ու ապատեղեկատվության։ Գրել է, թե լրագրողը առաքինի մասնագետ է, լրագրությունը՝ ազնվագույն մասնագիտություն։

Davit-ին ճանաչում եմ, բայց ինքն էլ հո ինձ է ճանաչում և ուրեմն՝ եթե նախընտրել է հրապարակային գրել, ես էլ հրապարակային կգրեմ: Իմ 22-ամյա գործընկերոջ առաքինությունները արգելում եմ առնել կասկածի տակ: Անչափ ուրախ եմ ու շոյված, որ իմ միակ ու սիրելի մասնագիտության մասին փորձագիտական կարծիք է հայտնում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման բաժինն ավարտած, պետական համալսարանում PR ուսումնասիրած, սերիալներում նկարահանված ու մի քանի տարի ակտիվ լրագրությամբ զբաղված իմ հարգելի գործընկեր-խոսնակը: Դավիթը, իր խոսքով, տեսանյութում, լրագրություն չի գտել: Ես ասում եմ, որ ռեպորտաժը ավելի քան լրագրողական է: Կտեղադրեմ հղումը, որ բոլորդ տեսնեք, թե ինչպես է կարողանում 22 տարեկան աղջիկը մեկ օրում հասցնել եթեր տալ այդպիսի լավ նյութ: Կտեղադրեմ նաև մի սքրին շոթ՝ արված այն եզակի օրը, երբ նայել եմ Դավիթի թողարկումը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի եթերում: Դավիթն ասում էր, վերնագրում էլ գրված էր, որ «1 մլն 300 հազար հայ Ամանորն անցկացրել է Վրաստանում»: Լրագրությու՞ն, Դավիթ, առաքինի մասնագե՞տ: Հեռու խաղացեք: Իմ հասցեին ասվածին ու արվածին չեմ արձագանքելու, բայց չեմ թողնելու, որ փորձեք հիասթափեցնել երիտասարդ ու լավ մասնագետներին: Իրավունք չունեք:

Հ.Գ. Չալարեցի, գտա այդ եթերը ու ավելի սարսափելի բաներ տեսա և լսեցի: Այդ եթերում, որ առաջինն էր 2019-ին (Ի դեպ՝ յութուբում անգամ տարեթիվն է սխալ գրված՝ 2018), ընդամենը 2 րոպե նվիրվեց ամենաթեժ թեմային՝ հունվարի 1-ին Ղազախստանում տեղի ունեցած ծեծկռտուքին հետևած հակահայկական հիսթերիային: Մեզ լրագրության դասեր տվող Դավիթը տեղեկացրեց, որ «գործի քննությունը փոխանցվել է ԴԱՏԱԽԱԶԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ»: Հետո նա շատ երկար պատմեց, թե 2018-ը ինչպես անցավ Հայաստանի «ՕԴԱՅԻՆ ԵՐԿՆՔՈՒՄ»:

https://www.youtube.com/watch?v=7lVX7kXtYEo

ՖԲ Գրառում ռեպորտաժ Հանրային հեռուստաընկերություն Լարա Առաքելյան Աննա Հովհաննիսյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին