f

Անկախ

Փաշինյանի սողացող հակառուսական քաղաքականությանը հայաստանցիները պատասխանում են մասսայական ՌԴ քաղաքացիություն ընդունելով


Լրատվական հոսքերի հորձանուտում հասարակության աչքից վրիպեց մի հետաքրքիր փաստ... 2020 թ-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի 6000 քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն (2019 թ-ի նույն ժամանակահատվածում եղել է 5400)...

Հատկանշական է, որ Հայաստանի "հպարտ" քաղաքացիներն ավելի շատ Հայաստանի քաղաքացիությունից սկսեցին հրաժարվել, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ մի թիմ, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցների մեծ մասը ժամանակին աչքի էին ընկնում բացահայտ հակառուսական հռետորաբանությամբ և գործունեությամբ... Չնայած իշխանության գալուց հետո Նիկոլը կտրուկ փոխեց իր հակառուսական հռետորաբանությունը, բայց վերջին երկու տարիների նրա և նրա թիմակիցներից շատերի ծածուկ և սողացող հակառուսական քաղաքականությունը՝ հասարակությանը համոզելու, որ մեր բոլոր դժբախտությունների մեջ Մոսկվան է մեղավոր, շատ պարզ է ու տալիս է իր պտուղները, քանի որ հասարակության լայն շերտերը որքան էլ "պողոսացված" են, շատ լավ հասկանում են, թե իրենցից շատերը, ովքեր "սերտաճած" են ՌԴ-ի հետ, ինչ հետևանքների հետ կարող են առնչվել, եթե Երևանը բացահայտ սկսի խաղալ Մոսկվայի դեմ...

Փաշինյանը, իր թիմակիցները և քաղաքական դաշտում գործող որոշ "ընդդիմադիրներ", որոնք Փաշինյանի թիմակիցների հետ միասին սնվում են նույն հակառուսականություն սերմանող հայտնի գրասենյակի կողմից, իշխանատեղափոխությունից հետո պարտականություններ ունեն իրենց արևմտյան պատվիրատուների առջև՝ Հայաստանն ավելի մեղմ կորուստներով դուրս բերել ՌԴ ազդեցության օրբիտայից, որն, իմ կարծիքով, նրանց մոտ չի հաջողվի...

Դրա վառ օրինակներից մեկը՝ հայաստանցիների մասսայաբար ՌԴ քաղաքացիություն ընդունելն է...

2018 թ-ից մինչև սույն թվականի մարտ ամիսը ՌԴ քաղաքացիություն է ստացել ՀՀ 57 հազար 100 քաղաքացի, իսկ վերջին 4 տարիների կտրվածքով՝ 104 հազար 500 մարդ...

Թվերն ուսումնասիրելիս կարելի է փաստել, որ ամեն տարի Նիկոլի հարազատ Իջևան քաղաքի և մոտակա 2-3 գյուղերի բնակչության չափ ՀՀ քաղաքացիներ ընդունում են ռուսահպատակություն՝ դրանով իրենց գնահատականը տալով գործող իշխանությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը...

ՖԲ Գրառում Ռուսաստան Գագիկ Համբարյան ռուսական քաղաքացիություն խմբագրի ընտրանի

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին