f

Անկախ

2020 թ. «Երիտասարդական Ավրորա». Ի՞նչ նոր ծրագրեր կան


Ավրորա նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 Ուրախ ենք հայտարարել, որ չնայած ներկա իրավիճակով պայմանավորված բոլոր դժվարություններին՝ UWC դպրոցների եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի 13 թիմերն իրենց նախագծերով կմասնակցեն 2020 թ. «Երիտասարդական Ավրորային»: Նախագիծն իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Միացյալ աշխարհի քոլեջների», Scholae Mundi կրթական հարթակի եւ Teach For All համաշխարհային ցանցի համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից դպրոցի թիմ կներկայացնի մեկ նախագիծ, իսկ եզրափակիչ անցած թիմերն այս տարվա հոկտեմբերին իրենց նախագծերն առցանց կներկայացնեն ժյուրիին, որի կազմում են ակնառու մարդասերներ, ձեռներեցներ եւ համաշխարհային առաջնորդներ: Նախագծերը գնահատվում են ըստ առաջարկված կայուն լուծումների, ստեղծարարության, հետազոտության որակի եւ հնարավոր ազդեցության, ինչպես նաեւ նվիրվածության եւ ինքնահայեցողության համար: Հաղթող թիմը կստանա 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ նախագծի հետագա զարգացման համար:  

«Երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, կարիք կա ոգեշնչող անհատների, որոնք կարող են լուծումներ առաջարկել հրատապ խնդիրներին եւ հույս տալ մարդկանց: Հիմա առավել, քան երբեւէ մենք կարիք ունենք երիտասարդ առաջնորդների, որոնց շարժիչ ուժը համամարդկային արժեքներն են. ճիշտ այդպիսին է մեր նախագիծը: «Երիտասարդական Ավրորան» միավորում է ուսանողների, որոնք խորապես մտահոգ են այլ մարդկանց խնդիրներով եւ ձգտում են օգնել նրանց: Տեսնել, թե ինչպես են երիտասարդներն այսպիսի գերազանց գաղափարներ առաջարկում, միշտ էլ ոգեւորիչ է: Բայց այս տարի այն առանձնահատուկ նշանակություն ունի, եւ ես անհամբեր սպասում եմ նոր նախագծերի, որոնք լուծումներ կառաջարկեն արդի մարտահրավերներին»,- ասաց UWC Դիլիջան միջազգային դպրոցի կառավարիչների խորհրդի նախագահ եւ Scholae Mundi կրթական հարթակի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: 

Իր գոյության չորս տարվա ընթացքում «Երիտասարդական Ավրորան» 44 նախագիծ է ներկայացրել UWC դպրոցների ցանցից, իսկ 2018 թվականից սկսած՝ նաեւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից: Այս նախագծերն առաջարկել են տարաբնույթ խնդիրների լուծումներ՝ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում փախստականներին բարեգործական առցանց խանութի միջոցով աջակցելուց (2017 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ), Չինաստանի Չանշու քաղաքում երեխաների սեռական շահագործումը կանխելուց (2018 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ) մինչեւ շնչառական հիվանդությունների դեպքերի նվազեցում Տանզանիայի Մոշի քաղաքում բնակվող ընտանիքների շրջանում (2019 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ): 

«Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է ընձեռում երիտասարդներին զարգացնելու իրենց հմտություններնու դառնալու իրական փոփոխություն իրականացնողներ: 2019 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող UWC Արեւելյան Աֆրիկայի «Անծուխ խոհանոցներ» թիմի անդամ Յահայա Նդուտուն ամենաշատը հենց դա է գնահատում նախաձեռնությանը մասնակցելու ընթացքում ձեռք բերած փորձից. «Սա փորձառություն էր եւ ապացույց, որ նույնիսկ պատանիները  ճիշտ շարժառիթի եւ կազմակերպվածության դեպքում կարող են իրականացնել նախագծեր, որոնք փոխում են կյանքի որակը»: Հաշվի առնելով ներկա դժվարությունները, որոնք մեծապես ազդել են նաեւ երիտասարդների ուսումնառության վրա, «Երիտասարդական Ավրորան» նրանց համար մասնավորապես ինքնադրսեւորման ոգեշնչող հնարավորություն է՝ շարունակելու զարգացնել իրենց համայնքային նախագծերը եւ հղկելու իրենց մարդասիրական հմտությունները, որպեսզի գործի դնեն, երբ աշխարհն ամենաշատը կունենա դրա կարիքը: 

«Մենք ուրախ ենք, որ չորրորդ տարին անընդմեջ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու այս միջազգային մրցանակին, որը ճանաչման է արժանացնում երիտասարդ առաջամարտիկներին: «Երիտասարդական Ավրորան» մարտահրավեր է նետում մեր ուսանողներին՝ օգտագործելու եւ իրագործելու աշխարհի տարբեր անկյուններում գործող UWC դպրոցներում ստացած իրենց հմտությունները եւ գաղափարները, որոնք կօգնեն իրական խնդիրների լուծմանն իրենց համայնքներում: Անհամբեր սպասում ենք, թե նրանք ինչ նախագծեր կմշակեն ու կներկայացնեն այս տարի»,- ասաց UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը: 

2020 թ. «Երիտասարդական Ավրորայի» մասին մանրամասները՝ այստեղ

«Ավրորա»

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին