f

Անկախ

Հայ «առաջադիմականներ»ի փորձությունը


Սահմանդրական դատարանի դատավորներին ճնշելու, կաշառելու, ՍԴ նախագահին ու նրա ընտանիքի անդամներին հալածելու, նրան հետևելու, անձնական ուղևրությունների մեջ քիթը խոթելու, գրպանը նոտարական գրասենյակ գցելու պատմությունը փորձություն էր հայ «առաջադեմ» դիրքավորվող մտավորականության ու ակտիվիստների համար, ովքեր տարիներ քննադատում էին հայ հասարակությունը թե նահապետական է՝ պատրիարխալ, հասարակական կազմակերպություններ էին բացում, դրամաշնորհներ ստանում, գրասենյակներ վարձում, որ իբր պայքարեն պատրիարխալզիմի դեմ՝ այն հասարակական կարգերի, որը ոչ թե իրավունքի, հավասարության վրա է հիմնված, այլ հեղինակության ու նրա կամքի, որտեղ որոշումները ոչ թե կոլեգիալ, ժողովրդավարական ճանապարհով են ընդունվում, այլ հեղինակության քմահաճույքներով, որտեղ իշխանությունը ոչ թե տարանջատված է միմյանց վերահսկող հաստատությունների, այլ մի անձի , մի պատրիարխի իշխանություն է։
Այս 9 ամիսների ընթացքում աչքի առաջ է թե ինչպես էին այդ մտավորականներն ու ակտիվիստները պատրիարխալից պատրիարխալ դարձել, վերածվել «պատրիարխի»՝ վարչապետի կամքի կամակտարարների ու նրա հետ քանդում են իրավական պետության հիմքերը, իշխանության տարանջատման սկզբունքը գործադիր իշխանության կամայականությունները զսպող հաստատությունը՝ դատական համակարգը.

Վարչապետը որոշում է հեռացնել ՍԴ նախագահին, երգչախումբը ձայնակցում է հետևից՝ ՍԴ նախագահը պիտի հեռանա, պլան գցեք ջեբը հանեք, ԱԱԾ ՀՔԾ գո՞րծ են սարքում ՍԴ նախագահի ընտանիքի գլխին, երգչախումբը կրկներգում է հերյուրանքներ նրա ունեցվածքի վերաբերյալ։
Նրանցից շատերը պատգամավոր են դարձել, բայց թե ինչո՞ւ, եթե սեփական կարծիք, ձայն չունեն, որ պետք է պատրիարխը կարգադրի, իրենք քվերակեն, պատրիրախը խոսի, իրենք ձայնակցեն։
Այո, ոչ միայն պատրիարխալից էլ պատրիարխալ են, այլև քրեական ենթամշակույթից էլ էն կողմ ենթամշակույթ են։ Քրեական ենթամշակույթում գոնե սխոդկա կա, կոլեգիալ մարմին, որ քվեարկությամբ որոշումներ է ընդունում, իսկ հայկական այս «առաջադեմներ»ի ենթամշակույթը, պարզվեց, չի ճանաչում կոլեգիալությունը, կախված է առաջնորդի մատի շարժումից, ինչ ասի կանեն, կաշառե՞լ դատավորներին, խնդրեմ, կողմ կքվեարկեն, վարչապետը հերյուրանք թափեց, թե Թովմասյանը իր ծառայություններն է մատուցել, մի օր էլ չսպասեցին ինչ որ պարզաբանումներ լսելու համար, նետվեցին արձագանքելու «Սահմանադրական դատարանը «ծառայությունների մատուցման բյուրո» դարձրած անձը», շեֆը ասեց թե իբր նա քծնե՞լ է, խոռը հետևից ձայնակցեց «Վարչապետի զարմանքն ու զզվանքը քծնանքի մշակույթի» նկատմամբ։
 

Ժամանակին մի աղջիկ Ստեփանակերտում պրոբլեմ էր ունեցել ոստիկանների հետ, ակտիվիստները նետվում էին Արցախի ներկայացուցչության դեմ ցույց անելու։ ի՞նչ էր եղել, ոչ ոք չէր տեսել, չորս պատի մեջ էր եղել, բայց վստահում էին աղջկա խոսքերին, որ ոստիկանը իր հետ բիրտ է վարվել։ Գուցե ճիշտ էր ասում։ Բայց այժմ ամբողջ աշխարհի աչքի առաջ , հրապարակայնորեն «ասֆալտին կփռեմ» վարչապետի խոսքերին ի կատար, ոստիկանները ասֆալտին են փռում գործիչների միայն նրա համար, որ քննադատել են վարչապետին, իսկ այն նույն ակտիվիստները կամ ձայն չեն հանում կամ ողջունում են։ Ուրեմն, այն ժամանակ, նրանք ոստիկանության բիրտության դե՞մ էին, թե՞ Ստեփանակերտի։
Փորձությունը բացահայտեց, որ հայ «առաջադիմականներն» ու ակտիվիստները կայուն հայացքներ ու գաղափարներ չունեին, և նրանք գիտակցված թե անգիտակից, ծառայել են քաղաքական ինչ որ շահերի։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Կարծիք Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին