ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 19-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում ՀՀ կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծն է՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ: