Ցուցարարների և Իրաքի անվտանգության ուժերի բախումները վերսկսվել են այսօր Բաղդադի կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստակայանին:
Ըստ վերջինիս ունեցած տվյալների՝ բախումներում տուժել է առնվազն 15 ցուցարար:
Իր հերթին Al-Hadat հեռուստակայանը հաղորդել է, որ ցուցարարները նռնակ են նետել ոստիկանության կողմը, ինչի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է:
Իրաքում 2019 թ. հոկտեմբերից չեն հանդարտվում բողոքի ցույցերը կենսապայմանների վատթարացման, երիտասարդության շրջանում բարձր գործազրկության և կոռուպցիայի դեմ, որոնք ամենուրեք ուղեկցվում են բախումներով, ջարդարարությամբ և բռնությամբ: Այդ ժամանակամիջոցում զոհվածների թիվը հասել է 700 մարդու, ավելի քան 25 հազարը տուժել են: