f

Անկախ

Գայանե Քոչարյանը ցույց է տվել նկուղը, որտեղ պատսպարվել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ռմբակոծությունների ժամանակ


Ս

View this post on Instagram

Սա այն նկուղն է, որն Արցախյան ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը։ Ամեն անգամ, երբ գնում եմ Ստեփանակերտ, անպայման իջնում եմ այստեղ, ուր ինձ պատում են հիշողությունները: Հիշում եմ գետնին դրված դուռը, որ ծառայում էր որպես մահճակալ, հիշում եմ պատուհանի դիմաց դրված ավազով լի պարկը, որը պետք է պաշտպաներ բեկորներից, եթե մոտակայքում ռումբ պայթեր, հիշում եմ այն հարևաններին, որոնք գալիս էին մեզ մոտ պատսպարվելու, քանի որ իրենց շենքում նկուղային հարկ չկար, հիշում եմ այս նկուղում դիմավորած Ամանորը, հիշում եմ մայրիկիս ծնունդը, երբ նա ռմբակոծությունների արանքում վազում էր վերև` տուն, հետևելու, որպեսզի կերակուրը չայրվի, հիշում եմ իմ վազքի արագությունը, երբ լսում էի օդային տագնապը կամ ուղղակի զգում էի, որ ռմբակոծիչ ինքնաթիռ է մոտենում (իսկ ես դա գրեթե միշտ զգում էի), հիշում եմ ինչպես վիրավորվեց մայրս….. 

Հիշում եմ այն աննկարագրելի վախի զգացողությունը, որ չես արտահայտում, բայց այն քո մեջ է ու սովորում ես դրա հետ ապրել: Վախ՝ ընտանիքիդ, հարազատներիդ, հայրենիքիդ և առհասարակ վաղվա օրվա համար…. Հիշում եմ ապահովության զգացողությունը, որ ունենում էի, երբ երկար բացակայելուց հետո հայտնվում էր հայրս` շատ կարճ ժամանակով մեզ տեսնելու համար: Շուշիի օպերացիայից մեկ օր առաջ նա եկավ մեզ տեսնելու։ Այս անգամ ոչ թե ապահովության այլ տագնապի զգացողությունն էր սուր. զգում էինք՝ եկել է ամեն դեպքում հրաժեշտ տալու... 

Հիշողություններն ու դրանց ուղեկցող զգացմունքները շատ են, կարելի է անդադար գրել… Բայց մի զգացողություն, որ միշտ ունենում եմ այդ ամենը հիշելիս, անսահման հպարտությունն է, հպարտություն՝ այդ ամենի արդյունքում մեր ժողովրդի ունեցած հաղթանակի համար: Հպարտություն, որ հայրս ունեցել է առանցքային դերակատարություն այդ կարևորագույն հաղթանակը կերտելու ճանապարհին: Շնորհավոր տոնդ պապ ջան! Շնորհակալություն քեզ և քո տեսակի մարդկանց այն բանի համար, որ ես և մենք ունենք հաղթանակած հայրենիք և հերոսներ: ✊🏻✊🏻✊🏻 #իմ_հերոսն_իմ_հայրն_է

A post shared by gayineh (@gayineh) on

Ռոբերտ Քոչարյան Գայանե Քոչարյան Շուշիի ազատագրման օր Արցախի Հանրապետություն Տեսանյութ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին