Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը կառուցողական և բովանդակալից զրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է Կրեմլի կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակին՝ նշելով ՕՊԵԿ-ի նոր համաձայնագիրը կնքելու ճիշտ ժամանակը։
Բացի այդ Պուտինը և Թրամփը քննարկել են նաև կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը` դրական գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը։
Պետությունների ղեկավարները շեշտել են, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգներն ի վիճակի են շատ բաների հասնել ժամանակակից խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են ռազմավարական կայունությունը, ահաբեկչության և համաճարակների դեմ պայքարը: