f

Անկախ

Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել. Մակինյան


Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նրան ենթադրյալ պատկանող «Օդեոն» սրճարանը «խլելու» կապակցությամբ: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր տեղեկացա, որ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նրան ենթադրյալ պատկանող «Օդեոն» սրճարանը ,,խլելու,, կապակցությամբ:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել։ Ակնհայտ է, որ հանձնարարություն տվողները ոգեւորությունից այնքան են շտապել, որ չեն էլ ճշտել ինչ պատմության մասին է խոսքը, որտեղ է խնդրո առարկա տարածքը եւ այլն։

Սույն գրառմանը կից հրապարակում եմ նշված «սրճարանի» նկարը, որն իրենից ներկայացնում է Կարապի լճի անմիջական հարեւանությամբ, Առնո Բաբաջանյանի արձանին կից հինգ մետր խորությամբ խայտառակ կատլավան։

Հիշեցի՞ք ինչի մասին է խոսքը։ Հիշեցի՞ք ինչպես էին մեր հարյուրավոր համաքաղաքացիներ, բնապահպաններ, հարգարժան գործիչներ՝ Կարինե Դանիելյանը, Ավետիք Իշխանյանը, Լյուդմիլա Հարությունյանը, շատ ուրիշներ, լրատվամիջոցներ ու ակտիվիստների խմբեր մեջք մեջքի տված 2007 թվականի հուլիսին մասնակցում այդ «սրճարանի խլման» գործին։

Մասնակցե՞լ է արդյոք այդ գործընթացի որոշումների կայացման հարցում Միքայել Մինասյանը, դեռ չենք ճշտել, բայց մի մոռացեք, որ Երեւան քաղաքում Կարապի լճի եւ հարակից այգու կառուցման առաջնորդը եւ հիմնական ջատագովը եղել է Միքայել Մինասյանի երջանկահիշատակ պապը՝ Գրիգոր Հասրաթյանը։ Իսկ թե ինչ եղավ «խլված սրճարանի հետ», բոլորին քաջ հայտնի է, լուսանկարը՝ կից։

Հասկանալի է, որ Մինասյանի վերաբերյալ Արտուշ Գաբրիելյանի դակած աբսուրդային մեղադրանքն այն չէր, ինչ ակնկալում էին երկրի քաղաքական իշխանությունները։ Բայց դժվար էր պատկերացնել, որ դրան կհաջորդի ֆեյսբուքյան ֆեյք ստատուտի հիման վրա նշված կատլավանը «խլելու» վերաբերյալ նյութերի նախապատրաստումը՝ խայտառակ մի շինարարություն, որի դեմ ժամանակին պայքարում էին երեւանցիների ճնշող մեծամասնությունը:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ իրավական կրկես է սպասվում այս գործով»։

Ամրամ Մակինյան ՖԲ Գրառում Միքայել Մինասյան Մանվել Տեր-Առաքելյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին